Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



𝐟𝐢𝐥𝐨 | Դմիտրի Շոստակովիչ, Տիկնիկների պարը

28/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Դմիտրի Շոստակովիչ, Տիկնիկների պարը

𝐟𝐢𝐥𝐨 | Դմիտրի Շոստակովիչ, Տիկնիկների պարը
Աննա Ցագարելի (դաշնամուր)

Դպրոցականի ֆիլհարմոնիան հրավիրում է ուրախ ու գունավոր երաժշտական հանդիպման։

Այս անգամ միասին կգնանք 20-րդ դարի ազդեցիկ կոմպոզիտորներից՝ Դմիտրի Շոստակովիչի տիկնիկների փոքրիկ աշխարհ՝ լի զվարթ երաժշտությամբ, կենդանացած հերոսներով և հետաքրքիր պատմություններով։
Այս ամենը անչա՜փ գեղեցիկ մեզ ներկայացնելու է դաշնակահարուհի Աննա Ցագարելին։
Եկեք միասին վայելենք այս երաժշտական հեքիաթը։
Սպասում ենք ձեզ Ֆիլոյում՝ լավ տրամադրությամբ և մեծ հետաքրքրությամբ։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | «Ռեզոնանս» նախագիծ

23/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | «Ռեզոնանս» նախագիծ

«Շուշիկի» sound room
𝐟𝐢𝐥𝐨 | «Ռեզոնանս» նախագիծ
Կուլիսային աշխարհի գաղտնիքները,
Լույս և Ձայն
Աշնանային դպրոց

Սիրելի՛ դպրոցականներ, եկեք Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ վայելելու աշնանային արձակուրդները։

Ֆիլոն և «Ռեզոնանս» նախագիծը հրավիրում են 12-18 տարեկան դպրոցահասակներին մասնակցելու երկօրյա Աշնանային դպրոցին,
որտեղ ոչ միայն կլսենք երաժշտություն, այլև կուսումնասիրենք լուսային ու ձայնային տեխնիկաների աշխարհը։
Մասնակիցները կբացահայտեն, թե ինչպես են բեմական լույսերն ու ձայնային լուծումները ձևավորում համերգասրահի մթնոլորտը։

Աշնանային դպրոցը նախատեսված է նրանց համար, ովքեր
նվագում են որևէ երաժշտական գործիք,
երգում են,
պարզապես սիրում են երաժշտություն։

Տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խորհուրդ ենք տալիս գրանցվել որքան հնարավոր է շուտ։
Մասնակցության համար նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab

22/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab

Ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան 17)

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab
Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Այս շաբաթվա հանդիպումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ջազը և ուզում են ավելի խորը հասկանալ երաժշտությունը՝ ոչ միայն զգացողությամբ, այլ նաև գիտակցված։

Ջազասեր դպրոցահասակները #JazzLab-ի շրջանակներում ներկա կլինեն «Ջազային ստանդարտների պատմությունը» խորագրով հանդիպմանը, որը վարելու է Արմեն Մանուկյանը՝ ջազային լրագրող, ռադիոհաղորդավար, գրող և armjazz.info կայքի խմբագիր։

Լինելու է ինտերակտիվ զրույց, հարցուպատասխան և միասին հասկանալու ենք, թե ի՞նչ է «ջազային ստանդարտը», ինչպե՞ս է ձևավորվել այդ երևույթը ջազի պատմության մեջ։ Զրույցին ակտիվորեն կմիանան նաև Հայաստանի լավագույն ջազ երաժիշտներից մի քանիսը, որոնք կենդանի կատարումներով կօգնեն ավելի լավ «լսել» և պատկերացնել պատմվողը։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab

22/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab

Ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան 17)

𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab
Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Այս շաբաթվա հանդիպումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ջազը և ուզում են ավելի խորը հասկանալ երաժշտությունը՝ ոչ միայն զգացողությամբ, այլ նաև գիտակցված։

Ջազասեր դպրոցահասակները #JazzLab-ի շրջանակներում ներկա կլինեն «Ջազային ստանդարտների պատմությունը» խորագրով հանդիպմանը, որը վարելու է Արմեն Մանուկյանը՝ ջազային լրագրող, ռադիոհաղորդավար, գրող և armjazz.info կայքի խմբագիր։

Լինելու է ինտերակտիվ զրույց, հարցուպատասխան և միասին հասկանալու ենք, թե ի՞նչ է «ջազային ստանդարտը», ինչպե՞ս է ձևավորվել այդ երևույթը ջազի պատմության մեջ։ Զրույցին ակտիվորեն կմիանան նաև Հայաստանի լավագույն ջազ երաժիշտներից մի քանիսը, որոնք կենդանի կատարումներով կօգնեն ավելի լավ «լսել» և պատկերացնել պատմվողը։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | Հայկ Իսրայելյան (մնջախաղաց)

14/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Հայկ Իսրայելյան (մնջախաղաց)

Ներքնահարկ

𝐟𝐢𝐥𝐨 | Հայկ Իսրայելյան (մնջախաղաց)
Շարժումը և ձայնը

Այս ուրբաթը շա՜տ տարբեր է լինելու, որովհետև մեր հյուրն է մնջախաղաց Հայկ Իսրայելյանը։
Նրա ներկայացումները ցույց են տալիս, թե ինչպե՞ս կարելի է պատմել միայն շարժումով և ինչպե՞ս է մարմինը աշխատում երաժշտության հետ միասին։
Մնջախաղացը չի խոսում, բայց օգտագործում է շարժումները, միմիկան և ռիթմը, որպեսզի տեսանելի դարձնի այն, ինչ իրականում չկա՝ ինչպես օրինակ երևակայական առարկաները կամ միջավայրը։

Մեր լսարանը կիմանա՝ թե ինչպե՞ս կարող է շարժումը «խոսել» երաժշտության հետ, և ինչպես կարող է լռությունը դառնալ ներկայացման կարևոր մաս։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | Չարենցավան | «Երևան» փողային նվագախումբ

07/11/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Չարենցավան | «Երևան» փողային նվագախումբ

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց

𝐟𝐢𝐥𝐨 | Չարենցավան | «Երևան» փողային նվագախումբ
Փողային գործիքների աշխարհը
Գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Հովակիմյան
Տնօրեն՝ Իրինա Գասպարյան

Այս անգամ, Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի հետ ուղևորվում ենք Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց։

Դպրոցահասակ ունկնդիրները կլսեն փողային նվագախմբով կենդանի կատարումներ, կսովորեն՝ ի՞նչ առանձնահատկություններ ունեն փողային գործիքները, ինչպե՞ս են հնչում մենակ և խմբով, ինչպես նաև կծանոթանան փողային գործիքների բազմազանությանը՝ տուբայից մինչև ֆլեյտա։
Յուրաքանչյուր գործիք իր գույնն ու դերն ունի նվագախմբում, իսկ միասին նրանք ստեղծում են հզոր և տպավորիչ հնչողություն։

Այդ օրը նվագախմբի հետ միասին հանդես կգան նաև «Մանուկների մոլորակ» երգի և հաղորդավարության թատրոն-ստուդիայի սաները (գեղ. ղեկավար՝ Զառա Սարիբեկյան)։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________