Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

29/01/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Սարերգ խումբ
Հայ երգի ակունքներում
Հրավիրում ենք երեխաներին երաժշտական ճանապարհորդության դեպի հայկական ավանդական երգերի աշխարհ, որտեղ պատմում են անցյալի մասին ու երգերը փոխանցում են սերնդեսերունդ։
Այս դաս-համերգի ընթացքում Սարերգ խումբը կներկայացնի ավանդական երգերի իրենց ուրույն մշակումները՝ բացահայտելով դրանց նշանակությունը, տրամադրությունը ու խորությունը։
Կենդանի կատարման, պատմությունների և երաժշտության միջոցով երեխաները ոչ միայն կլսեն, այլ կզգան մեր երգարվեստի ակունքները՝ բացահայտելով հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

23/01/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Jazz lab
Սովորում ենք լսել ջազ
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Լաբը կվարի Դավիթ Մելքոնյանը
Ջազի, ինչպես և արվեստի մյուս ուղղությունների, ամբողջ հարստությունն ու լիարժեք գեղեցկությունը բացահայտելու և ընկալելու համար անհրաժեշտ է պատրաստված լինել՝ անգամ եթե հանդիսատես ես։ Ջազի պարագայում՝ ունենալ սկզբնական գաղափար ձևի, ռիթմի, իմպրովիզացիայի մասին, և թե ինչ դեր են կատարում թմբուկները, բասը կամ սաքսոֆոնը։
Այս կարևոր ու հետաքրքիր բացահայտումները կանենք միասին՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի «Ջազ լաբ» նախագծի շրջանակներում, ՀՊՋՆ երաժիշտների մասնակցությամբ։ Կհնչեն հայտնի ջազային և ոչ միայն ջազային մեղեդիներ, կքննարկենք տպավորությունները, կսովորենք ճիշտ լսել ջազ, կպատասխանենք հարցերի և կունենանք հնարավորություն միասին նվագելու և երգելու։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

16/01/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Շուշիկի սրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Հայկ Պետրոսյան
ԵրԳխոսություն Կոմիտասի մասին
Տարին սկսում ենք Կոմիտասով՝ որովհետև, ինչպես ասում են, «ինչպես տարին սկսես, այնպես էլ կանցկացնես»։
Ո՞վ էր Կոմիտասը, ինչ ճանապարհ անցավ և ինչ մեծ ժառանգություն թողեց մեզ։
Հայկ Պետրոսյանի հետ երգի ու խոսքի միջոցով կբացահայտենք նրա ստեղծագործությունների թեմաները և հանդիպման ընթացքում միասին կերգենք։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

19/12/2025 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ (Աբովյան 2)
𝐟𝐢𝐥𝐨 | Ամանորյա երաժշտական ներկայացում
«Մանուկների մոլորակ» երգի թատրոն-ստուդիա
Հիմնադիր՝ Անուշ Խաչատրյան
Գեղ․ ղեկավար՝ Զառա Սարիբեկյան
Հյուսիսային բևեռի մի գեղեցիկ անտառում ապրում էին փոքրիկ ու արագաշարժ Էլֆերը և ժիր ու աշխատասեր Սանտաները։
Էլֆերը պատրաստում էին նվերները, իսկ Սանտաները՝ Ձմեռ պապիկի հետ, Ամանորի գիշերը դրանք հասցնում էին աշխարհի բոլոր երեխաներին։
Մի օր Էլֆերն ու Սանտաները վիճեցին՝ ո՞վ է ավելի շատ աշխատում։ Վեճը կշարունակվեր, եթե չհայտնվեին փոքրիկ ծաղրածուները, որոնք օգնեցին հասկանալ ամենակարևորը․ անկախ նրանից, թե ով ինչ գործ է անում, նպատակը մեկն է՝ Ամանորի գիշերը երջանկություն պարգևել երեխաներին։
Իսկ թե ինչպե՞ս այս պատմությունը կվերածվի երաժշտական ու թատերական կախարդանքի՝
սպասում ենք ձեզ Ֆիլոյում, դեկտեմբերի 19-ին, որտեղ ամեն ինչ պետք է տեսնել ու լսել անձամբ։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

12/12/2025 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ (Աբովյան 2)
𝐟𝐢𝐥𝐨 | Չարլի Չապլին․ Փոքրիկը
Համր կինո նվագախմբի ուղեկցությամբ
«Երևան» փողային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Հովակիմյան
Տնօրեն՝ Իրինա Գասպարյան
Ֆիլո-ում կրկին Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբն է, բայց այս անգամ դաս-համերգի փոխարեն դահլիճում կլինի համր կինո նվագախմբի կենդանի ուղեկցությամբ։
Արի վայելենք փողային նվագախմբի հնչյունները և միաժամանակ դիտենք Չարլի Չապլինի «Փոքրիկը»՝ կադրերով։
Կենդանի նվագախմբի կատարումը նոր շունչ է տալիս ֆիլմին։
Համոզված ենք, որ երաժշտության ու կինոյի այս հանդիպումը Ձեզ համար անմոռանալի կլինի։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

05/12/2025 | 14:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | «Հարմոնիա» անսամբլ
Ֆլեյտաների կախարդանքը
Այս անգամ ֆիլո-ում է «Հարմոնիա» անսամբլը։
Եկեք միասին վայելենք դասական աշխարհի գույներն ու հարմոնիան՝ այնպես, ինչպես դա կարող է փոխանցել միայն կենդանի երաժշտությունը։
Երեխաները կծանոթանան գործիքներին և կվայելեն հայտնի դասական ստեղծագործություններ, որոնք հատուկ այս կազմի համար են փոխադրված։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։