Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

23/04/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Հայ հոգևոր և ֆոլկ երաժշտության ուղին դարերի խորքից եկող հարուստ ու բազմաշերտ ժառանգություն է, որը ձևավորվել է հավատքի, ժողովրդի կենցաղի և մշակութային հիշողության միաձուլմամբ։
Այս դաս-համերգի ընթացքում միասին կբացահայտենք խազերի և Լիմոնճյանի նոր հայկական նոտագրության համակարգի կարևոր առանձնահատկություններն ու ընդհանրությունները։
«Ձայն» Երգչախումբը կկատարի Նարեկացու, Հակոբ Սանահնեցու, Կոմիտասի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

17/04/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Why the beat?
Այբ դպրոցի «Ռոքեստր» ակումբ
Գեղ․ ղեկավարներ՝ Էրիկ Ալոյան, Վահագն Պապայան
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբը արդեն 10 տարի շարունակում է ներկայացնել երաժշտության տեսությունը, պատմությունը և դրա կապը արվեստի այլ ճյուղերի հետ՝ դաս-համերգների ու բաց դասերի միջոցով։
Ակումբի Battle of Evermore երաժշտախմբի
երգացանկի կորիզը կազմում են դասական և պրոգրեսիվ ռոքի լավագույն նմուշները:
Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակի և «Այբ» դպրոցի 15-ամյակի
հոբելյանական տարվա շրջանակներում «Ռոքեստրը»-ը հանդես կգա «Why the beat?» խորագիրը կրող ծրագրով։
Երաժշտախմբի անդամները կպատմեն, թե ինչպե՞ս է ժամանակն արտահայտվում երաժշտության մեջ՝ տեմպերի, չափերի և ռիթմերի տեսակների միջոցով:
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

10/04/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Նվագախմբի թագուհի
ջութակահար՝ Արամ Հարությունյան
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակահարները կազմակերպել են դաս-համերգ՝ իրենց դպրոցահասակ ընկերների համար։
Ջութակահար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ սաները կներկայացնեն ջութակ գործիքը՝ հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների միջոցով։
Եկե՛ք միասին ավելի լավ ճանաչենք «նվագախմբի թագուհուն»։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

03/04/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Զատկական երգեր
Երաժշտագետ, ֆոլկլորագետ՝ Մարիաննա Տիգրանյան
Զատիկը հայ ժողովրդի ամենասիրելի և կարևոր տոներից է։
Որտե՞ղ են այս տոնի արմատները, ի՞նչ խորհուրդ ունի այն, ինչպե՞ս են դրսևորվում նրա ավանդույթները, և ամենակարևորը՝ ի՞նչ երգեր էին հնչում Զատկի օրերին։
Եկեք միասին բացահայտենք Զատկի արմատները և սովորենք երգեր, որոնք մեզ կուղեկցեն տոնի ընթացքում։
Այս ամենի մասին մեր դպրոցահասակներին կպատմի երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարիաննա Տիգրանյանը։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ

27/03/2026 | 14:00
Գեղարքունիքի մարզ, գ․ Վարդենիկի երաժշտական դպրոց (Բանավան 9)
𝐟𝐢𝐥𝐨 | գ․ Վարդենիկ | Հայկ Պետրոսյան ԵրԳխոսություն Կոմիտասի մասին
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը գալիս է Վարդենի՜կ։
Ո՞վ էր Կոմիտասը, ի՞նչ ճանապարհ անցավ և ի՞նչ մեծ ժառանգություն թողեց մեզ։
Հայկ Պետրոսյանի հետ երգի ու խոսքի միջոցով կբացահայտենք նրա ստեղծագործությունների թեմաները և հանդիպման ընթացքում նաև միասին կերգենք։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

20/03/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Կին կոմպոզիտորների պատմությունը
Կարինե Հովհաննիսյան (դաշնամուր)
Այս ուրբաթ Ֆիլոյում անդրադառնում ենք երաժշտության պատմության հաճախ չբացահայտված, բայց չափազանց հետաքրքիր էջերից մեկին՝ կին կոմպոզիտորներին։
Դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանի հետ միասին կճանապարհորդենք տարբեր ժամանակաշրջաններով՝ բացահայտելով նրանց ստեղծագործությունները։
Եկեք միասին վերագտնենք կին կոմպոզիտորների գեղեցիկ, երբեմն աննկատ մնացած երաժշտական պատմությունները։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։