Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

13/03/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Ջազ՝ հայկական երանգներով
Երևան ջազ քառյակ
Երևան ջազ քառյակը հայկական ջազային մշակույթի կենդանի շարունակությունն է։ Ստեղծված խորհրդային տարիներին՝ այն ձևավորեց երևանյան ջազի ինքնատիպ լեզուն և դարձավ սերունդների համար ոգեշնչման աղբյուր։
2025 թվականին քառյակը վերաբացվեց նոր կազմով՝ հավատարիմ մնալով իր հիմնադիրների ավանդույթին և միաժամանակ ստեղծելով ժամանակակից հնչողություն։
Ֆիլո-ում կվայելենք Երևան ջազ քառյակի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հեղինակային գործիքավորումները։ Ջազային նոր ընթերցմամբ կհնչեն Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արտաշես Ավետյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

06/03/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | «ԵՐԵՎԱՆԻ ՁԱՅՆԵՐ» կանանց կամերային երգչախումբ
Գեղ․ ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին…
Այս տողերով դիմավորենք գարունը և մեր առաջին գարնանային հանդիպումը։
Ձայների աշխարհում դուք եք որոշում՝ ի՞նչ լսել, իսկ մեր ծրագիրը փորձում է այդ ճանապարհին դառնալ Ձեր ուղեկիցը։
Գարնան գույներն ու ձայները նորովի զգալու և բացահայտելու համար եկեք միասին վայելենք «ԵՐԵՎԱՆԻ ՁԱՅՆԵՐ» կանանց կամերային երգչախմբի կատարումները։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

27/02/2026 | 14:00
Հայաստանի երգի պետական թատրոն
(Խանջյան 13/1)
𝐟𝐢𝐥𝐨 | «Դավիթը և կախարդական մատյանը»
Ռեժիսոր՝ Մանե Գրիգորյան
Ֆիլոն ուղևորվում է Երգի պետական թատրոն, որտեղ մեզ սպասում է «Դավիթը և կախարդական մատյանը» երաժշտական ներկայացումը։ Այստեղ երեխաները դառնում են պատմության ակտիվ մասնակից՝ օգնելով Դավթին և հեղինակին գտնել կախարդական մատյանի կորած էջերը։
Ներկայացումը ուսուցողական է, հանդիսատեսը տեսնելու է, թե ինչպես է պատմությունը կենդանանում բեմում՝ բացահայտելով մեր մշակութային ժառանգության կարևոր էջերը։ Եկեք ավելի լավ ճանաչենք մեր պատմությունն ու մշակույթը։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

20/02/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
𝐟𝐢𝐥𝐨 | Վախթանգ Հարությունյան
«Ես ու ես»
Այս ուրբաթ հանդիպում ենք ավելի մտերմիկ միջավայրում․ մեր դաս-համերգի հատուկ հյուրն է հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը։
Երբևէ փորձե՞լ եք ստեղծագործել կամ զգացել, որ ձեր մեջ այդ տաղանդը կա, բայց դեռ չի «արթնանում»։
Գուցե միասին բացահայտենք՝ ի՞նչն է մեզ մղում մեր մտքերը դարձնել լսելի շրջապատին․ երգի, մեղեդու կամ բանաստեղծական տողի տեսքով։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

13/02/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Նեքսուս բենդ
«Բեմում են դասընկերները»
Նեքսուսի տաղանդավոր դասընկերները համախմբվել են և ստեղծել խումբ՝ երաժշտությունը դարձնելով իրենց ընդհանուր լեզուն։
Նրանք ներկայացնում են հայտնի ռոք և փոփ երգեր՝ իրենց ուրույն մշակումներով։
Այս դաս-համերգը հրավեր է տարբեր դպրոցների «դասընկերներին»՝ գալու, բացահայտելու նոր հնչողություններ և վայելելու կենդանի երաժշտության էներգիան։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

06/02/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | Գայանե Ավդալյան
«Ֆոլկ արմատներ» նախագիծ
Շարունակում ենք բացահայտել ֆոլկի խորությունն ու գեղեցկությունը, այս անգամ Գայանե Ավդալյանի
«Ֆոլկ արմատներ» նախագծի միջոցով։
Վստահ ենք, որ ազգային երաժշտության հետ շփումը որքան շուտ սկսվի, այնքան ավելի ամուր կլինի կապը մշակույթի հետ։ Այդ պատճառով կարևորում ենք, որ երեխաները ոչ միայն լսեն երգերը, այլև ծանոթանան դրանց պատմությանը, ստեղծման ճանապարհին ու իմաստին։
Այս երգերում ապրում են հայրենի լեռները, բնության շունչը, աշխատասեր ու գովերգված մարդիկ։
Սիրով հրավիրում ենք բացահայտելու և մասնիկը դառնալու ֆոլկի կախարդական աշխարհի։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։