Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

19/06/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
𝐟𝐢𝐥𝐨 | Կորած ամառը
երաժշտական ինտերակտիվ ներկայացում
«Մանուկների մոլորակ» երգի թատրոն-ստուդիա
Հիմնադիր՝ Անուշ Խաչատրյան
Գեղ․ ղեկավար՝ Զառա Սարիբեկյան
Գաջետները գողացել են ամառը՝ բակային խաղերը փոխարինելով միայն համակարգչային աշխարհով, բայց ամառը դեռ հնարավոր է փրկել։
Դրա համար հարկավոր է գտնել գաղտնի կոդն ու հավաքել կախարդական գաղտնաբառը։ Ճանապարհին հանդիսատեսին սպասում են հետաքրքիր առաջադրանքներ, խաղեր ու փորձություններ, իսկ ամենակարևոր հուշումները թաքնված են երգերի մեջ։
Միացեք այս երաժշտական արկածին և օգնեք վերադարձնել իսկական ամառը՝ լի խաղերով, ընկերներով ու ուրախությամբ։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

12/06/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
𝐟𝐢𝐥𝐨 | Երեքը՝ մեկում
Ուլտրավիոլետ տրիո
Ամառային արձակուրդներին դաս-համերգները շարունակվում են։
Այս ուրբաթ «Ուլտրավիոլետ» տրիոն կներկայացնի բազմաձայն երգեցողության աշխարհը, որտեղ երեք առանձին ձայներ միավորվում են մեկ ամբողջության մեջ։ Տարբեր ժանրերի հայտնի երգերի միջոցով ցույց կտան, թե ինչպե՞ս կարող է նույն խումբը ազատորեն անցնել ոճից ոճ՝ պահպանելով իր ինքնատիպությունը։
Դաս-համերգին բացահայտելու ենք․ ի՞նչն է երգը դարձնում հիթ, ինչպե՞ս կարելի է միայն ձայնի միջոցով ստեղծել երաժշտական շոու,
ինչու՞ է մարդկային ձայնը համարվում ամենահզոր գործիքը։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

30/05/2026 | 14:00
Մանկական գրքի փառատոն` Անգլիական այգի
(մուտքը` Իտալիայի փողոցից)
𝐟𝐢𝐥𝐨 x Զանգակ | Հայկ Պետրոսյան
ԵրԳխոսություն Կոմիտասի մասին
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը մանկական գրքի փառատոնի շրջանակում այս շաբաթ հանդես կգա սիրված դաս-համերգով՝ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։
Ո՞վ էր Կոմիտասը, ի՞նչ ճանապարհ անցավ և ի՞նչ մեծ ժառանգություն թողեց մեզ։
Փառատոնի ընթացքում Հայկ Պետրոսյանի հետ երգի ու խոսքի միջոցով կբացահայտենք Կոմիտասի ստեղծագործությունները, միասին կերգենք ու կանցկացնենք հաճելի ժամանց:
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

22/05/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | «Կհանդիպենք»
Լավ Էլի խումբ
Մայիսի 22-ին, Բաբաջանյան համերգասրահում կունենանք այս ուսումնական տարվա վերջին դաս-համերգը։
Հետո, իհարկե, կհանդիպենք արդեն ամառային նոր ծրագրերով ու ուրիշ ֆորմատով․
Ֆիլոյի հանդիպումները տարվա եղանակ չեն ճանաչում։
Այս անգամ մեզ հետ կլինի բոլորիս շատ սիրելի ու սպասված Լավ Էլի խումբը.
«Կհանդիպենք» խորագրով դաս-համերգ` ակուստիկ ձևաչափով։
Լավ Էլի-ի անկեղծ երգերն իրենց ուրույն տեղն ունեն շատերի երգացանկում, և շատերն էլ իրենց են գտնում՝ այդ երգերում։
Վստահ ենք՝ այս հանդիպումը դպրոցականների համար կլինի հենց այդպիսին՝ եկեք երգենք, զրուցենք ու տեսնենք այն մանրուքները, որոնք սովորեցնում են կյանքը մի քիչ ավելի շա՜տ սիրել ու գնահատել։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

15/05/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | «Ես սիրում եմ Օպերա»
Վարսենիկ Ավանյան (օպերային երգչուհի)
Ելանա Վարդազարյան (դաշնակահարուհի)
Ի՞նչ է օպերան և ինչո՞ւ է այն մինչ այսօր շարունակում հիացնել միլիոնավոր մարդկանց։
Դաս-համերգի ընթացքում օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի հետ կբացահայտենք օպերային արվեստի պատմությունը, օպերային ձայների առանձնահատկությունները և հայտնի ստեղծագործությունները։
Հանդիպման ընթացքում կլսենք հետաքրքիր պատմություններ, կդիտենք օպերային հատվածներ և կվայելենք կենդանի կատարումներ։
Եկեք միասին բացենք օպերայի կախարդական աշխարհի դռները։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

08/05/2026 | 14:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
𝐟𝐢𝐥𝐨 | «Երաժշտական կամուրջ»
Սուկէյնա Ֆահսի (Մարոկկո) և «Նեքսուս» արտիստներ,
Մայիսը սկսում ենք անչա՜փ հետաքրքիր հանդիպմամբ։
Մեր ծրագրի հատուկ հյուրն է մարոկկացի երգչուհի և հեղինակ Սուկէյնա Ֆահսին (Soukaina Fahsi), որի երաժշտությունը միավորում է արաբական, աֆրիկյան և ժամանակակից երաժշտական ազդեցությունները՝ երեխաներին բացելով նոր մշակութային հնչողությունների աշխարհ։
Երգչուհու հետ երաժշտական կամուրջ են ստեղծել մեզ արդեն հարազատ դարձած «Նեքսուս» արտիստները։
Երեխաներից շատերը արդեն ներգրավված են եղել ստեղծագործական երաժշտական հանդիպումների մեջ իրենց համայնքներում, և այս համերգը դառնում է այդ ճանապարհի շարունակությունը՝ լսելու, միասին զգալու և երաժշտության միջոցով կապ ստեղծելու հնարավորություն։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։