Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

31/10/2025 | 14:00
Ներքնահարկ
𝐟𝐢𝐥𝐨 | Արևիկ գրատուն․
Արամ Խաչատրյան «Իմ առաջին մեղեդիները»
Դպրոցականի ֆիլհարմոնիան շարունակում է երաժշտական գրքերի շարքը՝ այս անգամ «Արևիկ» գրատան հետ համատեղ։
Անդրադառնում ենք հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական աշխարհին՝ «Իմ առաջին մեղեդիները» գրքի միջոցով։
Գիրքը հնարավորություն է տալիս երեխաներին մանկուց լսել, զգալ և բացահայտել հայ դասական երաժշտության գեղեցկությունը։
Եկեք միասին բացահայտենք Արամ Խաչատրյանի առաջին մեղեդիների հիասքանչ աշխարհը։
Տեղերը սահմանափակ են, ուստի խորհուրդ ենք տալիս գրանցվել որքան հնարավոր է շուտ։
Մասնակցության համար նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

17/10/2025 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Հոկտեմբեր 17
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Լիլլա վոկալ քառյակ
Երաժշտական ճամփորդություն Լիլլայի հետ
🎶Սիրելի՛ դպրոցականներ, այս անգամ Լիլլա վոկալ քառյակը կտանի կոմիտասյան երգերի աշխարհ՝ ճամփորդության։
Եկեք միասին բացահայտենց մեր երգերի պարզությունն ու գեղեցկությունը, լսենք և սովորենք Կոմիտասյան երգեր՝ ստեղծելով յուրահատուկ երաժշտական մթնոլորտ և դառնանք «ճամփորդության» անմիջական մասնակից։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

10/10/2025 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Հոկտեմբեր 10
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան(թառ), Գրիգոր Դավթյան (հարվածային գործիքներ)
Մեղեդի և ռիթմ
🎶 Մեղեդին ու ռիթմը կարծես երաժշտության սիրտն ու հոգին լինեն։
Այս դաս-համերգը կանցնի դպրոցահասակների շա՜տ սիրելի երաժիշտների՝
Միքայել Ոսկանյանի (թառ) և Գրիգոր Դավթյանի (հարվածային գործիքներ) հետ։
💫Կլսենք մեղեդային պատմություններ՝ թառի հնչյուններով,
իսկ հարվածային գործիքները բեմ կբերեն այնպիսի էներգիա,
որ տեղում նստած մնալն անհնար կլինի։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

03/10/2025 | 14:00
📍«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📆 Հոկտեմբերի 3
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | «Երևան» փողային նվագախումբ
Փողային գործիքների աշխարհը
Գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Հովակիմյան
Տնօրեն՝ Իրինա Գասպարյան
🎵Հոկտեմբերի 3-ին հյուրընկալելու ենք Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբին։
Դաս-համերգի ընթացքում դպրոցականները ոչ միայն կլսեն փողային նվագախմբով կենդանի կատարումներ, այլև կսովորեն՝ ի՞նչ առանձնահատկություններ ունեն փողային գործիքները, ինչպե՞ս են հնչում մենակ և խմբով։
🎵 Դպրոցահասակները կծանոթանան փողային գործիքների բազմազանությանը՝ տուբայից մինչև ֆլեյտա։
Յուրաքանչյուր գործիք իր գույնն ու դերն ունի նվագախմբում, իսկ միասին նրանք ստեղծում են հզոր և տպավորիչ հնչողություն։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

26/09/2025 | 14:00
📍 Ներքնահարկ
📆 Սեպտեմբերի 26
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | ԱշՂազար
Հին գործիքի նոր պատմությունը
Սեպտեմբերի 26-ին եկե՛ք #Ֆիլո՝ դաս-համերգի🎵
🎶ԱշՂազարն իր դաս-համերգի ընթացքում դպրոցահասակներին կպատմի քամանչայի մասին՝ շոշափելով այդ գործիքի ողջ գունագեղ պատմությունը, իսկ կենդանի կատարումներով ցույց կտա գործիքի հնչողության գեղեցկությունը։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

19/09/2025 | 14:00
📍«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📆 Սեպտեմբերի 19
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | «Ալվալա»
Բազմերանգ ավանդական երաժշտություն
🎶 𝐟𝐢𝐥𝐨 x Yerevan Music Week 2025
🎵Սեպտեմբերի 19-ին Ֆիլոյի բեմը կհյուրընկալի Ալվալա խմբին՝ Yerevan Music Week 2025-ի շրջանակում։
Դաս-համերգի ընթացքում Ալվալան դպրոցահասակ ունկնդիրներին կներկայացնի ավանդական երաժշտություն բազմերանգ գունապնակով, կպատմի իրենց փորձի ու ոգեշնչման աղբյուրների մասին և կբացահայտի, թե ինչպես է երաժշտությունը կապում սերունդներին ✨
🤝 Այս դաս-համերգը կայանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի և Yerevan Music Week 2025-ի համագործակցությամբ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։