Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

12/09/2025 | 14:00
📆 Սեպտեմբերի 12
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Կանգուն բենդ
«Հայերենը՝ նոր շնչով»
🎵Սիրելի՛ դպրոցահասակներ, հրավիրում ենք ձեզ դաս-համերգի․
Կանգուն բենդը ներկայացնելու է «Հայերենը՝ նոր շնչով»։
Խումբը ձևավորվել է 2023 թվականին՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած աշխատարանի արդյունքում։
Եկեք բացահայտենք, թե ինչպե՞ս է ժողովրդական երաժշտությունը միախառնվում ռոքի, ֆանկի, բլյուզի, հիփ-հոփի հետ՝ ստանալով նոր երանգ ու հնչողություն։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

05/09/2025 | 14:00
📆 Սեպտեմբերի 5
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | 2025-26 թթ․ համերգաշրջանի մեկնարկ
📚🎵 Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումներով, նորանոր հաջողություններով ու երաժշտությամբ լի։
🎶Ուսումնական տարվան զուգահեռ վերադառնում են նաև մեր ամենուրբաթյա դաս-համերգները։
Նոր շրջանը կբացենք ջերմ հանդիպումով՝ անցած ճանապարհը ծրագրի համակարգողների հետ հիշելով և մեզ արդեն ծանոթ ու սիրելի երաժշտական ելույթներով։
Հանդիպման ընթացքում կարող եք կիսվել Ձեր մտքերով, կարծիքներով՝ ծրագրի զարգացմանը նպաստելու համար։
📍 Սպասում ենք Ձեզ սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ մեկնարկելու 2025-26 թթ․ երաժշտական-ուսումնական տարին։
📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

20/06/2025 | 14:00
📆Հունիսի 20
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Զրույցներ ջութակի շուրջ
Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
🎶Ինչպե՞ս և որտեղ է ծագել գործիքը
🎶Ի՞նչ կախարդանք կա ջութակի 4 լարերի մեջ
🎶Ովքե՞ր են մեծ դեր խաղացել ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում,
🎶Ինչի՞ մասին է պատմում նրա բարակ ու կախարդիչ ձայնը։
Դաս-համերգի ընթացքում դուք կստանաք այս հարցերի պատասխանները հենց երաժիշտներից և, իհարկե, կվայելեք ջութակի թովիչ ձայնը՝ Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների կենդանի կատարմամբ։
📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։

13/06/2025 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հունիսի 13
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ավանդական երաժշտությունը արդի ժամանակներում
Սևադա Համբարչյան
🎶 Ի՞նչ պատմություն ունի ավանդական երգը, և ի՞նչպես է այն ապրում այսօր՝ մեր օրերում։
🎶 Կարո՞ղ է ավանդական երգը հնչել արդի ժամանակներում՝ նոր մատուցմամբ՝ առանց կորցնելու իր հոգին։
Այս դաս-համերգի ընթացքում դպրոցահասակները կհանդիպեն երաժիշտ Սևադա Համբարչյանի հետ, ով իր կատարումներով կպատմի ավանդական երգի ճանապարհի մասին՝ անցյալից մինչև մեր օրերը։
📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։

06/06/2025 | 14:00
📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
📆 Հունիսի 6
🕑 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Խաղողի երկիր
Զանգակի երաժշտական գիրք
Երկու հին բարեկամներ՝ խլուրդն ու խխունջը, ճանապարհ են ընկնում համտեսելու խաղող, մի միրգ՝ օտար իրենց երկրին: Խանութից գնված խաղողից հիասթափված՝ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում երգով: Սակայն կյանքն անսպասելիորեն փոխվում է, երբ նրանք հանդիպում են անուշիկ խատուտիկին:
Դուք էլ միացեք երեք ընկերների ճամփորդությանը՝ բացահայտելու, թե որտեղի՞ց է գալիս խատուտիկը և ի՞նչ անակնկալներ է սպասում նրանց։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

23/05/2025 | 14:00
📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
📆 Մայիսի 23
🕑 14։00
𝐟𝐢𝐥𝐨 | Մեղեդի, հարմոնիա և ռիթմ
Nexus Artists
Նեքսուս արտիստներ
(Աննա Միքայելյան, Արման Պեշտմալջյան, Թամարա Աթանեսյան)
🎨 🎶 Երաժշտությունն էլ ունի գույներ
Դուք գիտե՞ք, որ նկարչության մեջ գոյություն ունեն երեք հիմնական գույներ՝ կարմիր, դեղին և կապույտ։
Իսկ երաժշտության մեջ գույներն ունեն այլ անուններ՝ մեղեդի, հարմոնիա և ռիթմ։
🎵 ի՞նչ է ՄԵՂԵԴԻՆ,
🎶 ինչպե՞ս են հնչյունները միավորվում՝ ստեղծելով ՀԱՐՄՈՆԻԱ,
🥁 և ինչու՞ է ՌԻԹՄԸ կարևոր,
Դաս-համերգի ընթացքում մեր տաղանդավոր արվեստագետները կներկայացնեն, թե ինչպես են այդ «երաժշտական գույները» միավորվում և ստեղծում արվեստ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
_______________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա