Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



𝐟𝐢𝐥𝐨 | Շեփորի մեղեդայնությունը

15/11/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Շեփորի մեղեդայնությունը

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ | Ներքնահարկ
🗓️ Նոյեմբերի 15
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Շեփորի մեղեդայնությունը
Դանիել Մելքոնյան
🎺 Գիտեի՞ք, որ շեփորն ապրում է արդեն ավելի քան երեք հազար տարի։
Այս ուրբաթ միասին նորովի ենք լսելու ու սիրահարվելու այս «ծերուկ» գործիքին։ Շեփորահար Դանիել Մելքոնյանը կպատմի գործիքի մասին, կլսենք՝ ինչպես է հնչում շեփորը երաժշտական տարբեր ժանրերում։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | Դաշնամուրային դուետ

08/11/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Դաշնամուրային դուետ

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ
🗓️ Նոյեմբերի 8
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Դաշնամուրային դուետ
Աիդա Ավանեսյան, Սվետլանա Հակոբյան
🎶 Դժվար թե գտնվի մարդ, որ չճանաչի դաշնամուրի հնչյունները։ Չնայած, քչերն էլ գիտեն, որ դաշնամուրները լինում են տարբեր ու հնչում են տարբեր։
🎹Ֆիլոյի մեր հերթական հանդիպումը նվիրված է լինելու դաշնամուրի՜ն։
Աիդա Ավանեսյանը և Սվետլանա Հակոբյանը միասին կնվագեն ու կպատմեն դաշնամուրի մասին։ Կլսենք Շտրաուսի, Ռախմանինովի, Լիստի, Աբրահամյանի և Բաբաջանյանի դաշնամուրային գործերը՝ սոլո և համատեղ կատարմամբ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան

18/10/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան

📍 Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
📆Հոկտեմբերի 18
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան
ֆոլկ նախագիծ
🤩 Սիրելի՜ Չարենցավան, գալիս ենք՝ պատմելու, լսելու ու շնչելու հայկական ֆոլկ երաժշտություն։
🎶Ժաննա Դավթյանի հետ մեր հերթական ֆիլոյական հանդիպմանը ծանոթանալու ենք հայկական ֆոլկ երաժշտությանը, լսելու այն նոր, ժամանակակից և յուրահատուկ մատուցմամբ ու համեմված տարբեր երաժշտական գործիքներով։
Հանդիպում ենք հոկտեմբերի 18-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 57 80 02 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք ա՜նհամբեր սպասում ենք քեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | «Ինչպե՞ս լսել երաժշտություն»| Նարեկ Ավագյան

11/10/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | «Ինչպե՞ս լսել երաժշտություն»| Նարեկ Ավագյան

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
🗓️ Հոկտեմբերի 11
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | «Ինչպե՞ս լսել երաժշտություն»
Նարեկ Ավագյան
✍🏻Ինչպե՞ս լսել երաժշտությունը, որ կարողանաս հասկանալ այն, լսել տողատակերը, դառնալ «լավ» ունկնդիր։
🎶 Այս մասին կպատմի անվանի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, կպատասխանի ձեր բոլոր հարցերին ու կնվագի՜։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը | Զանգակի երաժշտական գիրքը

04/10/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը | Զանգակի երաժշտական գիրքը

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
🗓️ Հոկտեմբերի 4
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը․
Զանգակի երաժշտական գիրքը
Իսկ դու ի՞նչ կանեիր, որ քո ա՜մենասիրելի երաժիշտների համերգին լինեիր 🤫
🤭 Այ Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար ի՜նչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը:
Դե ուրեմն այս ուրբաթ արի՛ Ֆիլո՝ Թոմի արկածների մի մասը դառնալու համար 🥰
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 |  ՖՈԼԿ-ՄՈԴԵՌՆ Ժող. գործիքների անսամբլ

27/09/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ՖՈԼԿ-ՄՈԴԵՌՆ Ժող. գործիքների անսամբլ

📍 Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց
📆 Սեպտեմբեր 27 (ուրբաթ)
🕑 14։00

𝐟𝐢𝐥𝐨 | գ․ Արագած
ՖՈԼԿ-ՄՈԴԵՌՆ
Ժող. գործիքների անսամբլ

Գեղարվեստական ղեկավար՝
ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան
Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան

🤩 «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը գալիս է Արագա՜ծ։

Սեպտեմբեր 27-ին Արագածի Գուսան Աշխույժի անվան երաժշտական դպրոցի դահլիճում դպրոցահասակների համար դաս-համերգ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «ՖՈԼԿ-ՄՈԴԵՌՆ» ժող. գործիքների անսամբլը։

🎫 Մուտքն ազատ է:
📞 Մանրամասների համար կարող եք զանգահարել 098578002 հեռախոսահամարով, կամ գրել մեր էջին:
____________________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա