Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



𝐟𝐢𝐥𝐨 | Լույս և բեմ

24/01/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լույս և բեմ

Առնո Բաբաջանյան համերգասրահ |ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Հունվարի 24
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լույս և բեմ
Ալեքսանդր Թալալյան

Նկատե՞լ եք՝ ինչքա՜ն տարբեր են տրամադրությունները, երբ բեմը մեկ մթնում է, մեկ վառ լուսավորվում, մեկ գերիշխում է կապույտը, մեկ էլ վառ կարմիրը

Ի՞նչ է բեմի լույսը։
Ինչպե՞ս են լույսերն օգնում ստեղծել տրամադրություն։
Ի՞նչ կապ ունի լույսը երաժշտության հետ:
Կուզե՞ս դու էլ կառավարել լույսը։

Այս ուրբաթ միասին բացահայտելու ենք բեմի լուսավորման գաղտնիքները և նույնիսկ միասին կառավարելու ենք իրական սարքեր։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | Կոնտրաբասը՝ նվագակցող գործիք

17/01/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Կոնտրաբասը՝ նվագակցող գործիք

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
🗓️ Հունվարի 17
⏱️ 14:00

 

𝐟𝐢𝐥𝐨 | Կոնտրաբասը՝ նվագակցող գործիք
Շուշան Թամանյան

 

🎶Կոնտրաբասի պատմությունն ու զարգացման ուղին
🎶Գործիքի դերը տարբեր ոճերում՝ դասական, ջազ, փոփ
🎶Նվագելու տեխնիկաներ
🎶Ինչպե՞ս նվագել և երգել միաժամանակ

 

Այս ուրբաթ, կոնտրաբասահար Շուշան Թամանյանի հետ բացահայտելու ենք երաժշտական աշխարհի ամենախորքային ու հնչեղ գործիքներից մեկը՝ կոնտրաբասը։

 

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

27/12/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
🗓️ Դեկտեմբերի 27
⏱️ 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան
Դերակատար՝ Ջուլիետա Հովսեփյան
Վոկալ՝ Գառնիկ Մսրյան
Հոհոհո՜… կամ ավելի շուտ հեհեհե՜, գուշակե՛ք՝ ով է գրավել Ֆիլոյի էջն ու գրելու է՝ ի՜նչ ուզի 🙂‍↕️
Ասում են՝ դեկտեմբերի 27-ին Չայկովսկի երիտասարդական նվագախումբը Առնո Բաբաջանյան համերգասրահում այլ համերգ է մեզ համար պատրաստել, ու ձեր օգնության կարիքն ունենք, որ համերգը կայանա։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Երգ ու դպրոց

20/12/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Երգ ու դպրոց

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
🗓️ Դեկտեմբերի 20
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Երգ ու դպրոց
Կայթ Նվագախումբ

Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Քարտաշյան
Հայկական ավանդական երաժշտությանը նոր շունչ տվող Կայթ նվագախումբն այս ուրբաթ՝ դեկտեմբերի 20-ին, գալու է Ֆիլո 🤩

🎶Նվագախումբը կներկայացնի ազգային երգեր, որ գրվել ու կատարվել են կյանքի ամենատարբեր փուլերում՝ հարսանիք, պանդխտություն, ցանք՝ ավանդական գործիքներին լրացնելով ժամանակակից երաժշտական գործիքներով 🪕

🎼Երաժիշտները կպատմեն՝ ինչու երգը պիտի լինի դպրոցական կրթության մի մասը, ինչպես է երաժշտությունն օգնում մտածել ավելի լայն, լինել ավելի ուշադիր և ճանաչել պատմությունն ու մշակույթը։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
#դպրոցականիֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | ԱՐԱՐ երգչախումբ

06/12/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ԱՐԱՐ երգչախումբ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
🗓️ Դեկտեմբերի 6
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | ԱՐԱՐ երգչախումբ

(Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Գոռ Մելքումյան)
Երաժշտության խորհրդավոր աշխարհը

Ինչպես նվագախմբում տարբեր գործիքներ երաժշտությունը դարձնում են կատարյալ, լիքը ու խորը, այնպես էլ երգչախմբում ամեն ձայն իր նշանակությունն ունի 🎶
Այս շաբաթ լսելու ենք աշխարհիկ ու հոգևոր խմբերգեր՝ ԱՐԱՐ երգչախմբի կատարմամբ 🎵 Խոսելու ենք նաև բազմաձայնության ու խմբերգերի առանձնահատկությունների մասին։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի արկածները

22/11/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի արկածները

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
🗓️ Նոյեմբերի 22
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Թոմ Գեյթսի արկածները.
Զանգակի երաժշտական գիրքը
Չարաճճի Թոմ Գեյթսին հիշու՞մ եք։ Կախարդական իր աշխարհում ձանձրանալով՝ Թոմը որոշել է ճամփորդել ու կանգ է առել Ֆիլոյում 🤫
Էլ ո՞րտեղ, եթե ոչ Ֆիլոյում, չարաճճի տղան կարող է աղմկել երաժշտական գործիքներով, խաղալ ձեզ հետ ու պատմել պատմություններ իր սքանչելի աշխարհի մասին ✨
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա