Image
ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

12 Հուլիս 19:00

ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչվել Սերգեյ Փարաջանովի աշխարհով։ Ներկայացումը բեմ է բարձրացնում ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչներին՝ դիրիժոր Ռոլան Հայրապետյանի ղեկավարությամբ։

Երաժշտությունն այստեղ ոգեշնչվում է Փարաջանովի տեխնիկաներից և խառնվում անիմացիոն կոլաժներին, որոնք միահյուսվում են Musicatreize երգչախմբի և կոմպոզիտորի ձայների հետ։ Փարաջանովի ֆիլմերի վերնագրերը և նամակները, ինչպես նաև Ժ. Գոդարի, Ֆ. Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հեղինակի տեքստերը՝ հնչելով հայերեն, ֆրանսերեն և իտալերեն, ուղեկցում են այս ճանապարհորդությանը՝ որպես ստեղծագործական խոնարհում այն մարդուն, ով ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»:

• Միշել Պետրոսյանը ֆրանսահայ կոմպոզիտոր, գրող և հետազոտող է, որի ստեղծագործությունը միավորում է երաժշտությունը, գրականությունը, պատմությունն ու հին քաղաքակրթությունների ժառանգությունը։ Նա «Թագուհի Ելիզաբեթ» միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիրն է, հեղինակ՝ բազմաթիվ սիմֆոնիկ, վոկալ, օպերային և կինոերաժշտական գործերի, որոնք հնչել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Միշել Պետրոսյանի արվեստն առանձնանում է մշակութային բազմաշերտությամբ, ինքնատիպ երաժշտական լեզվով և պատմական թեմաների խորքային մեկնաբանությամբ։

• Ռոլան Հայրապետյանը ժամանակակից վոկալ երաժշտության ամենանշանավոր դիրիժորներից է Ֆրանսիայում։ Նա հանրահայտ Musicatreize անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, համագործակցել է եվրոպական առաջատար նվագախմբերի, անսամբլների, կոմպոզիտորների և բեմադրիչների հետ։ Հայրապետյանը հայտնի է հատկապես նոր երաժշտության հանդեպ իր նվիրվածությամբ և հարյուրավոր ստեղծագործությունների առաջին կատարումներով։

• Musicatreize անսամբլը հիմնադրվել է 1987 թվականին։ Այսօր, այն ժամանակակից երաժշտությանն ու ստեղծագործական նորարարությանը նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող կոլեկտիվ է։ Ավելի քան 300 ստեղծագործությունների հեղինակային պատվերներով անսամբլը դարձել է վոկալ արվեստի կարևոր կենտրոններից մեկը՝ հայտնի իր համարձակ ծրագրերով, կոմպոզիտորների հետ սերտ համագործակցությամբ և միջերկրածովյան ոգով ձևավորված ինքնատիպ գեղարվեստական դիմագծով։ 2020 թվականից Musicatreize-ի հովանու ներքո գործում է նաև Հարավային Ֆրանսիայի Վոկալ արվեստի ազգային կենտրոնը։

• Մարկ դը Պիեռֆյոյը Փարիզում բնակվող կինոռեժիսոր և վիզուալ արտիստ է։ Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է բազմաթիվ վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ինչպես նաև Ֆ. Դոստոևսկու «Մեծ ինկվիզիտոր»-ի հանրահայտ կինո-ադապտացիան։
Արվեստագետն իր ստեղծագործություններում ուսումնասիրում է երաժշտության, գրականության և մարդկային փորձառության հատվող ոլորտները։

Հրավիրում ենք հաղորդակցվելու փարաջանովյան հանճարեղ երևակայության աշխարհին՝ ժամանակակից արվեստի բարձրարվեստ ուղեկցությամբ։

Երեկոյի ավարտին տեղի կունենա գինու հյուրասիրություն։

Տոմսերի արժեքը՝ 5,000 – 10,000 դրամ
Տոմսերը հասանելի են առցանց կամ Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)

Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

18 Հունիս 19:00

ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

Բեմադրությունը՝ Միշել Ալե Էգայանի Երաժշտությունը՝ Գրիգոր Առաքելյանի«Հոգու գույները» ժամանակակից ֆրանս-հայկական արվեստի ստեղծագործական...
ՎԱՅՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԲԻԵՆԱԼԵ #2

21 Հունիս 11:00

ՎԱՅՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԲԻԵՆԱԼԵ #2

Ժամանակակից արվեստի, փորձարարական երաժշտության, պերֆորմանսի և խոր փիլիսոփայական մտորումների հզոր համադրություն։ Բաբաջանյան համերգասրահն ու...
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Շաքե Թադևոսյան

24 Հունիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Շաքե Թադևոսյան

Վ. Ա. Մոցարտ - Ֆանտազիա Դո մինոր, K396/385f Յ. Բրամս - Երեք ինտերմեցցո ստ.117 Ֆ. Շոպեն - Սկերցո թիվ 2, Սի բեմոլ մինոր Ս. Պրոկոֆև - Սոնատ թիվ.6, Լա մաժորՏոմսերի...