Image
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Երկու դաշնամուրի երկխոսություն

10 Հուլիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Երկու դաշնամուրի երկխոսություն

ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ)
ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ֆիլհարմոնիայի դաշնամուրային շարքի շրջանակում տեղի կունենա համերգ՝ նվիրված երկու դաշնամուրի համար գրված երգացանկին՝ դաշնակահարներ Աննա Սարաջյանի և Յակով Կացնելսոնի մասնակցությամբ։

Աննա Սարաջյանը միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների հեղինակավոր բեմերը։ Նա ավարտել է Ջուլիարդ դպրոցը (Նյու Յորք) և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան, հանդես եկել Քարնեգի Հոլ, Վիգմոր Հոլ, Սաութ Բենք կենտրոն և այլ նշանավոր համերգասրահներում՝ արժանանալով բարձր գնահատանքի թե՛ որպես մենակատար, թե՛ որպես կամերային երաժիշտ։

Յակով Կացնելսոնը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և իր սերնդի առաջատար դաշնակահարներից մեկը։ Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր լինելով՝ նա հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաթիվ բեմերում՝ համատեղելով մենակատարի և կամերային երաժշտի ակտիվ գործունեությունը։

Ծրագիր
• Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ – «Ֆանտազիա Ֆա մինոր մեխանիկական երգեհոնի համար» (փոխադրում երկու դաշնամուրի համար)
• Ռոբերտ Շուման – «Անդանտե և վարիացիաներ» սի բեմոլ մաժոր, ստ. 46, երկու դաշնամուրի համար
• Յոհաննես Բրամս – Սոնատ ֆա մինոր երկու դաշնամուրի համար, ստ. 34b

Երեկոյի ընթացքում տեղի կունենա գինու հյուրասիրություն՝ Armenia Wine ընկերության կողմից։

Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ
Տոմսերը հասանելի են առցանց կամ Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)

Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

16 Հոկտեմբեր 19:30

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։Աստոր Պիացոլլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում...