Image
ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

16 Հոկտեմբեր 19:30

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։

Աստոր Պիացոլլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։

Պիացոլլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ՝ ունկնդրին տանելով հզոր հուզական ճամփորդության։

Մերջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից.
«Ամբողջ համերգի ընթացքում փշաքղվում էի»։
«Հուզիչ էր և անմոռանալի»։
«Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։

Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․

Նախագծի հեղինակ՝
• Աննա Ցագարելի (դաշնամուր)

Երաժշտախումբ՝
• Իվան Տալանին` բանդոնեոն
• Աստղիկ Վարդանյան` ջութակ
• Վարդան Շահինյան` կիթառ
• Վյաչեսլավ Ախմետզյանով` կոնտրաբաս

Տոմսերի արժեքը՝ 5,000 – 10,000 դրամ
Տոմսերը հասանելի են առցանց կամ Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)

Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ

20 Հուլիս 20:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ

Սվետլանա Նավասարդյան (Հայաստան)Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Ֆրեդերիկ ՇոպենՏոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ Տոմսերը հասանելի են նաև Ֆիլհարմոնիայի...
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ

21 Հուլիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ (ԱՎՍՏՐԻԱ)Վաղ երաժշտության կատարողական արվեստի և պատմական մեկնաբանության ճանաչված մասնագետ, դաշնակահար Միքայել Բալյանը հանդես կգա...
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

22 Հուլիս 19:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

Դաշնամուրային մենանվագ և դուետ• Ալեքսանդր Ֆոմիչյով • Ռոման Սոսնին • Իննա և Ելենա ՍահակյանՀատուկ հյուր՝ Տիգրան ՊետրոսյանԵրեկոյի ընթացքում...