
21 Հուլիս 19:00
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ (ԱՎՍՏՐԻԱ)
Վաղ երաժշտության կատարողական արվեստի և պատմական մեկնաբանության ճանաչված մասնագետ, դաշնակահար Միքայել Բալյանը հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով դասական դարաշրջանների և արդի երաժշտության ընդգրկուն ծրագիր։
Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Բալյանը դասավանդում է Վիեննայի և Լինցի երաժշտական համալսարաններում՝ իր մանկավարժական գործունեությունը համադրելով Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում և փառատոներում ծավալած ակտիվ համերգային գործունեության հետ։ Նա հանդես է եկել Wiener Musikverein-ում, Salzburger Festspiele-ում, Musikfest Bremen-ում, Festival Radovljica-ում և այլ հեղինակավոր երաժշտական հարթակներում։ Բալյանի ձայնագրությունները թողարկվել են Sony Classical, Genuin, Musique Suisse, Vivat և Prima Classic լեյբլներով։
Երեկոյի առանձնահատուկ շեշտադրումը Միխայիլ Կոկժաևի դաշնամուրային շարքի կատարումն է՝ նվիրված հեղինակի հոբելյանին։ Կոմպոզիտորը՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի և երաժշտագետ Քրիստոֆեր Սթեմբրիջի հետ մեկտեղ նշանակալի ազդեցություն է ունեցել Միքայել Բալյանի երաժշտական աշխարհայացքի և ստեղծագործական դիմագծի ձևավորման վրա։
Ծրագիր
• Լյուդվիգ վան Բեթհովեն – Սոնատ Մի մաժոր, ստ. 109
• Ֆրանց Շուբերտ – Սոնատ Լա մինոր, D 537
• Յոհաննես Բրամս – 4 բալադ, ստ. 10
• Միխայիլ Կոկժաև – 4 ՊԻԵՍ «Վիտրաժներ և որմնանկարներ» շարքից
Միքայել Բալյանի մեկնաբանությամբ այս ծրագիրը միավորում է տարբեր դարաշրջանների երաժշտական մտածողությունը՝ բացահայտելով եվրոպական դաշնամուրային արվեստի բազմաշերտ զարգացումն ու շարունակականությունը։
Երեկոյի ընթացքում տեղի կունենա գինու հյուրասիրություն՝ Armenia Wine ընկերության կողմից։
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ
Տոմսերը հասանելի են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)

14 Հուլիս 19:00
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Թիբո Մենիլո (Ֆրանսիա)