Image
ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ. ԳՅՈՒՄՐԻ

11 Հուլիս 18:00

ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ. ԳՅՈՒՄՐԻ

Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչվել Սերգեյ Փարաջանովի աշխարհով։ Ներկայացումը բեմ է բարձրացնում ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչներին՝ դիրիժոր Ռոլան Հայրաբեդյանի ղեկավարությամբ։

Երաժշտությունն այստեղ ոգեշնչվում է Փարաջանովի տեխնիկաներից և խառնվում անիմացիոն կոլաժներին, որոնք միահյուսվում են Musicatreize երգչախմբի և կոմպոզիտորի ձայների հետ։ Փարաջանովի ֆիլմերի վերնագրերը և նամակները, ինչպես նաև Ժ. Գոդարի, Ֆ. Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հեղինակի տեքստերը՝ հնչելով հայերեն, ֆրանսերեն և իտալերեն՝ ուղեկցում են այս ճանապարհորդությանը, որպես ստեղծագործական խոնարհում այն մարդուն, ով ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»:

• Միշել Պետրոսյանը ֆրանսահայ կոմպոզիտոր, գրող և հետազոտող է, որի ստեղծագործությունը միավորում է երաժշտությունը, գրականությունը, պատմությունն ու հին քաղաքակրթությունների ժառանգությունը։ Նա «Թագուհի Էլիզաբեթ» միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիրն է, հեղինակ՝ բազմաթիվ սիմֆոնիկ, վոկալ, օպերային և կինոերաժշտական գործերի, որոնք հնչել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Միշել Պետրոսյանի արվեստն առանձնանում է մշակութային բազմաշերտությամբ, ինքնատիպ երաժշտական լեզվով և պատմական թեմաների խորքային մեկնաբանությամբ։

• Ռոլան Հայրաբեդյանը ժամանակակից վոկալ երաժշտության ամենանշանավոր դիրիժորներից է Ֆրանսիայում։ Նա հանրահայտ Musicatreize անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Համագործակցել է եվրոպական առաջատար նվագախմբերի, անսամբլների, կոմպոզիտորների և բեմադրիչների հետ։ Հայրաբեդյանը հայտնի է հատկապես ժամանակակից երաժշտության հանդեպ իր նվիրվածությամբ և հարյուրավոր ստեղծագործությունների առաջին կատարումներով։

• Musicatreize անսամբլը հիմնադրվել է 1987 թվականին։ Այսօր, այն ստեղծագործական նորարարությանը և նոր երաժշտությանը նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող երգչախումբ է։ Ավելի քան 300 ստեղծագործությունների հեղինակային պատվերներով անսամբլը դարձել է վոկալ արվեստի կարևոր կենտրոններից մեկը՝ հայտնի իր համարձակ ծրագրերով, կոմպոզիտորների հետ սերտ համագործակցությամբ և միջերկրածովյան ոգով ձևավորված ինքնատիպ գեղարվեստական դիմագծով։

• Մարկ դը Պիեռֆյոյը Փարիզում բնակվող կինոռեժիսոր և վիզուալ արտիստ է։ Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է բազմաթիվ վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ինչպես նաև Ֆյոդոր Դոստոևսկու «Մեծ ինկվիզիտոր»-ի հանրահայտ կինո-ադապտացիան։
Արվեստագետն իր ստեղծագործություններում ուսումնասիրում է երաժշտության, գրականության և մարդկային փորձառության հատվող ոլորտները։

Հրավիրում ենք հաղորդակցվելու փարաջանովյան հանճարեղ երևակայության աշխարհին՝ ժամանակակից արվեստի բարձրարվեստ ուղեկցությամբ։

Մուտքն ազատ է
Տեղեկությունների համար 87-75

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

𝐏𝐋𝐀𝐘𝟐. ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ

8 Հուլիս 19:00

𝐏𝐋𝐀𝐘𝟐. ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ

𝟎𝟖.𝟎𝟕, 𝟏𝟗:𝟎𝟎 Երիտասարդ արտիստների հարթակ Կիթառի և ջութակի դուետ, կիթառի քառյակ և ֆլամենկո անսամբլ𝟎𝟗.𝟎𝟕, 𝟏𝟗:𝟎𝟎 Մարկ Աշֆորդ և Իդեն Սթել...
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Երկու դաշնամուրի երկխոսություն

10 Հուլիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Երկու դաշնամուրի երկխոսություն

ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ) ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)Ֆիլհարմոնիայի դաշնամուրային շարքի շրջանակում տեղի կունենա համերգ՝ նվիրված երկու դաշնամուրի համար...
ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

12 Հուլիս 19:00

ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչվել Սերգեյ...