Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։
24/05/2024 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մայիսի 24
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Երաժիշտ Հրեշը
Զանգակի երաժշտական գիրքը.
✨Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շա՜տ էր սիրում սրինգ նվագել։
Մի օր մեր երաժշտասեր հրեշը որոշում է քաղաքի իսկական, մե՜ծ համերգասրահում ելույթ ունենալ, բայց պարզվում է, որ համերգասրահի դուռն իր գլխից փոքր է։
📍Մայիսի 24-ին արի Ֆիլո տեսնելու՝ ինչպես է սրնգահար հրեշը փորձելու մտնել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որ հենց քեզ համար գեղեցի՜կ մեղեդիներ նվագի։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
17/05/2024 | 14:00
10/05/2024 | 14:00
04/05/2024 | 14:00
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն
(Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)Մայիսի 4
14:00
Ստեփանավա՜ն, մենք գալիս ենք պատմելու, լսելու ու շնչելու հայկական ֆոլկ երաժշտություն։
Ժաննա Դավթյանի հետ մեր հերթական ֆիլոյական հանդիպմանը ծանոթանալու ենք հայկական ֆոլկ երաժշտությանը, լսելու այն նոր, ժամանակակից և յուրահատուկ մատուցմամբ՝ համեմված տարբեր երաժշտական գործիքներով։
Սպասում ենք քեզ մայիսի 4-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում՝ մեր հերթական դաս-համերգին։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 57 80 02 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։Մուտքն ազատ է, իսկ մենք ա՜նհամբեր սպասում ենք քեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
26/04/2024 | 14:00
Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Ապրիլի 26
14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Վայրի Սիմֆոնիա
Զանգակի երաժշտական գիրքը.Այս ուրբաթ Ֆիլոյում քեզ են սպասում գլխապտու՜յտ արկածներ Մաեստրո Մկան ու իր ընկերների հետ։
Միասին լսելու ենք ծառերի ու ծովերի, արևի ու լուսնի, փոքրիկ բզեզների և մե՜ծ փղերի սիմֆոնիան։
Փնտրելու ենք թաքնված երաժշտական գործիքներ, իսկ գտնելուց հետո բոլորով միասին հորինելու ենք մեր վայրի ու անկրկնելի սիմֆոնիան։ Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
———————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
19/04/2024 | 14:00
Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Բուզանդ 1/3
Ապրիլի 19
14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Դեյվ Գյոդակյան
«Ստեղծագործելու հետքերով»Արվեստասեր մարդիկ սիրում են նաև ստեղծագործել։
Մեր հերթական ֆիլոյական ուրբաթն առաջին անգամ անցնելու է ՆՓԱԿ-ի ավեստաշատ միջավայրում՝ արթնացնելով երևակայությունն ու ընկերացնելով մուսաների հետ։
Կոնտրաբասահար և կոմպոզիտոր Դեյվ Գյոդակյանի հետ խոսելու ենք ստեղծագործողի ողջ ուղու մասին՝ ոգեշնչանքից մինչև ճգնաժամեր, սևագրերից մինչև լիարժեք ստեղծագործություն։ Միասին ոչ միայն լսելու ենք կոմպոզիտորների մասին, այլև ինքներս դառնալու ենք կոմպոզիտորներ՝ այդ օրը հեռանալով մեր ստեղծած երաժշտական պատառիկներով։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա