Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։
04/07/2024 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հուլիսի 4
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Վահան Արծրունի
Մաշտոց, Կոմիտաս և ոչ միայն․․․
Հուլիսյան Ֆիլոն շա՜տ ուրիշ է լինելու։ Այնքան ուրիշ, որ ամենաառաջին հանդիպումը լինելու է ոչ թե ուրբաթ, այլ հինգշաբթի՝ հուլիսի 4-ին:
🎼 Եվ ունենալու ենք շատ յուրահատուկ հյուր. հանդիպումն անցկացնելու է երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ ներկայացնելով հայկական երգարվեստի արմատներն ու գաղտնիքները: Հնչելու են Մաշտոցի շարականները, Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված` հեղինակի «Տասը հայտնություն» երգաշարը և այլ քիչ հայտնի, բայց անչափ գեղեցիկ երգերը։
🎶Միասին կտեսնենք՝ ինչպես կարելի է կյանք տալ մոռացված ազգային երգերին։ Վահան Արծրունին համադրում է ազգային, ակադեմիական ու ժամանակակից երաժշտությունը՝ հիշեցնելով մոռացված գոհարները, նոր շունչ տալով դրանց, մշակելով և մատուցելով նորովի։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
28/06/2024 | 14:00
📍Վերին Արտաշատի մշակույթի տուն (Թամանյան 2)
📆Հունիսի 28
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Վարդան Խաչատրյան (բարիտոն)
Նվարդ Մարուխյան (կոնցերտմայստեր)
Ֆիլոն Արտաշատ է գալիս 🤩
Վերին Արտաշատի մշակույթի տանը յուրահատուկ միջոցառում ենք պատրաստել դպրոցահասակների համար, որը չի կարելի բաց թողնել։
🎶Վարդան Խաչատրյանը (բարիտոն) և Նվարդ Մարուխյանը (կոնցերտմայստեր) դաս-համերգին ներկայացնելու են հայկական և իտալական ռոմանսները։ Համերգին ոչ միայն կլսեք ռոմանսներ, այլև Վարդան Խաչատրյանը կպատմի ռոմանսների ծագման մասին ու կներկայացնի տարբեր ժամանակների իտալական և հայկական ռոմանսները, դրանց նմանություններն ու տարբերությունները։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
21/06/2024 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հունիսի 21
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | «Սասնա ծռեր»
երաժշտագետ, ֆոլկլորագետ՝ Մարիաննա Տիգրանյան
📣Ասում են՝ Սասունցի Դավթի մասին պատմող «Սասնա ծռեր» էպոսը մեծ ուժ և լի՜քը գաղտնիքներ ունի։
✨Ի՞նչ են խորհրդանշում տարբեր հերոսները, ինչու՞ է ժողովուրդը հենց այդպես ներկայացրել էպոսի իրադարձությունները և ինչպե՞ս է երգել մեր ամենահայտնի դյուցազնապատման երգերը։
✨Այս ամենի մասին մեր հետաքրքրասեր դպրոցականներին պատմելու է երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարիաննա Տիգրանյանը։ Խոսելու ենք «Սասնա ծռեր» էպոսի, դրա երգվող հատվածների և մեր վիպերգերի մասին։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
14/06/2024 | 14:00
07/06/2024 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Հունիսի 7
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ալավերդու «ԼԱԶՈւՐ» Ժողգործիքների համույթ
գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան
Ամառային արձակուրդները սկսվել են և Ֆիլոյում ամառվա առաջին հանդիպումը այլ է լինելու…
Բնությունը հաճախ անկանխատեսելի է, և մայիսյան անձրևներն ու խենթ Դեբեդը աղետ բերեցին։ Բայց մարդիկ շարունակում են արարել, համախմբվել՝ միմյանց շուրջ և կիսել իրենց սրտի երգերը։
🎶Հունիսի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հյուրընկալելու ենք Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան):
Չնայած որ դժվար էր՝ անսամբլի երաժիշտները որոշեցին չչեղարկել դպրոցականների հետ հանդիպումը, այլ հերթական անգամ հաստատել, որ լոռեցին աննկուն է անգամ ամենադժվարին պահերին: Անսամբլը կհնչեցնի հայրենի երգն ու երաժշտությունը, որպես սփոփանք ու քաջալերում, որպես նվիրում Լոռվա չքնաղ աշխարհին ու որպես հույս և հավատ գալիք լուսավոր օրերին:
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
31/05/2024 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մայիսի 31
⏱️14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Հայկ Պետրոսյանը երգում է Կոմիտաս
Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Վա՜յ, լե, լե, լե՜ 🍃
Կոմիտասի երգերը մեղեդային են, ստիպում են զգալ, ապրել ու տեսնել ամեն հնչյունն ու բառը։ Հայկ Պետրոսյանն էլ ոչ միայն երգելու է Կոմիտաս, այլև բեմադրելու է, խաղալու ու պատմելու։ Գարնան վերջին մեր ֆիլոյական հանդիպումը կոմիտասյան է լինելու, հեքիաթային ու անասելի գեղեցիկ։ Այնպես որ, մայիսի 31-ին սպասելու ենք քեզ՝ Կոմիտասի երգերով գարունը ճանապարհելու 🌸
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա