Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա | The State Philharmonia of Armenia

Moscow Classic Ensemble – Ամառային համերգ

Օգոստոսի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ամառային համերգով» հանդես կգա Moscow Classic Ensemble-ը: Խմբի ինքնատիպ մշակումները նրբորեն միաձուլում են տարբեր երաժշտական ժանրեր: Համերգի ընթացքում կհնչեն դասական կոմպոզիտորների հազվադեպ հնչող մանրանվագներ և ջազային մեղեդիներ: Միայն այս անսամբլի կատարմամբ կարելի է ունկնդրել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» գործիքավորումը բուգի-վուգի ոճով: Moscow Classic Ensemble-ի երաժիշտները, միջազգային մրցույթների […]

Վարագա Սուրբ Խաչի տոնը` Նոր Վարագավանք վանական համալիրում

Սեպտեմբերի 26-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնի կապակցությամբ, Տավուշի մարզի Նոր Վարագավանք վանական համալիրի բակում հավարտ Ս․ Պատարագի, տեղի կունենա բացօթյա միջոցառում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ (գեղ․ ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։ 10։30 - Ս․ Պատարագ և Անդաստան 13։00 - Բացօթյա համերգ Վարագա Սուրբ Խաչի պատմությունը Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, Ս․ Խաչի մասունքը ստացել […]

«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» | Գյումրի

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգային երեկո: Տոմսերը վաճառվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տոմսարկղում:

Inside Sound | Վահագն Հայրապետյան, Հայկ Գրիգորյան

Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19։30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա «Հնչյունի ներքո» խորագրով համերգային երեկո։ Հանդիսատեսը ականատես կլինի արվեստի և երաժշտության ինքնատիպ միաձուլմանը: Ելույթ կունենա ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, իսկ վերջինիս կատարումների ընթացքում՝ նկարիչ, շեփորահար՝ Հայկ Գրիգորյանը կստեղծի արվեստի գործ։ Նույն երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Inside Out ցուցահանդես. Հայկ Գրիգորյան

Հոկտեմբերի 2-5-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում անց է կացվում շեփորահար, նկարիչ Հայկ Գրիգորյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ Inside out խորագրով։