Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա | The State Philharmonia of Armenia

Արտյոմ Մանուկյան, Վահագն Հայրապետյան, Հայկ Գրիգորյան, Արման Մնացականյան

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա ինքնատիպ ջազային երեկո։ Թավջութակահար՝ Արտյոմ Մանուկյան Դաշնակահար՝ Վահագն Հայրապետյան Շեփորահար՝ Հայկ Գրիգորյան Հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյան

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ և «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18։30-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի համատեղ համերգը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար և մեներգիչ՝ Արմեն Ներսիսյան։ Մեներգիչներ՝ Արփինե Մամյան Սուսաննա Ջաղինյան ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյան

Չորս Ավետարանիչների տոնի օրը՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում

Չորս Ավետարանիչների տոնի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մասյացոտնի թեմի, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ժամը 13։00-ին տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։ Միջոցառումն իրականացվում է Մասյացոտնի թեմի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդես

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ից 24-ը Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ: Տոմսերի համար՝ 098881717 Տեղեկությունների համար՝ 010527988 Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի […]

«Կադանս» անսամբլ | «Գառզու – Ժանսեմ» ցուցահանդեսի բացում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ցուցասրահում տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր գեղանկարչներ Գառզուի (1907-2000) և Ժանսեմի (1920-2013) գրաֆիկական աշխատանքներից կազմված ցուցահանդեսի բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների […]

Գարեգին Սրվանձտյան 180

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ՝ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: 𝟭𝟲:𝟬𝟬 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ 𝟭𝟴:𝟬𝟬 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն տվյալ […]