Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա | The State Philharmonia of Armenia

«Պարի տեմպով. իտալական 20-րդ դար»

Նոյեմբերի 19-ին ժամը 18:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով: “IN TEMPO DI DANZA. Novecento Italiana!” «ՊԱՐԻ ՏԵՄՊՈՎ. իտալական 20-րդ դար» համերգային ծրագրով հանդես կգան Սիլվիա Կիեզան (թավջութակ) և Մաուրիցիո Բալյինին (դաշնամուր)։ Համերգն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության “Vivere All'Italiana” մշակութային զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագրում՝ Ֆերուչո […]

«Աշխարհի պարեր» խորագրով համերգ

Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Աշխարհի պարեր» խորագրով համերգ Գրիգոր Առաքելյանի (հայկական վիոլա) և «Երևան» լարային քառյակի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում կհնչեն Յոհաննես Բրամսի, Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Էնրիկե Գրանադոսի, Կոմիտասի, Մորիս Ռավելի, Բելա Բարտոկի և Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները՝ Գրիգոր Առաքելյանի մշակմամբ։

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ Դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան։ Մենակատարներ՝ Աննա Խաչատրյան, Եվա Եգանյան, Արտակ Ստեփանյան, Մավր Մկրտչյան, Վարդան Բադալյան:

Կադանս անսամբլ

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Աստոր Պիացոլայի, Ռիչարդ Գալիանոյի, Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է Աստոր Պիացոլային։

«Պոետի սերը»

Դեկտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։ Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Մենակատար՝ Ասատուր Բալջյան (բարիտոն) Կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)