Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Գյուրջիևի երաժշտությունը
Հունիսի 10-ին, ժամը 20:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա «Գյուրջիև» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Էսկենյան): Երաժիշտներ՝ Էմանուել Հովհաննիսյան (դուդուկ, պկու) Նորայր Գափոյան (դուդուկ, պկու, բաս դուդուկ) Արտակ հայրապետյան (դուդուկ) Ավագ Մարգարյան (բլուլ) Արմեն Այվազյան (քամանչա) Արամ Նիկողոսյան (ուդ) Աստղիկ Սնեցունց (քանոն) Վլադիմիր Պապիկյան (սանթուր) Դավիթ Ավագյան (թառ) Մեսրոպ Խալաթյան (դափ, դհոլ) Համերգին մասնակցում է Հայաստանի […]
«Բաբաջանյանը Երևանում»
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-ից 9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգների անցկացման ժամանակացույցը. 1. […]
La Francophonie Chantée
Հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավար՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ
Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, ArmeniaՀուլիսի 15-ին , ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր՝ Գևորգ Մանասյան Տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր՝ Հրաչ Նազարյան Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան
Ոգեշնչող դասախոսությունների շարք
Հուլիսի 19-ին, ժամը 17։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ոգեշնչող դասախոսությունների շարքը»։ Պար՝ Hallet Eghayan ընկերության արտիստներ: Երգ՝ օպերային երգչուհի Սերինե-Լյուբա Թադևոսյան:
«Երկիր Արմենիա, երազ Արմենիա» | Վահան Արծրունի
Հուլիսի 22-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագրով համերգով հանդես կգա Վահան Արծրունին:
