«Բաբաջանյանը Երևանում»
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-ից 9-ը կիրականացնի […]
La Francophonie Chantée
Հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավար՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ
Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, ArmeniaՀուլիսի 15-ին , ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր՝ Գևորգ Մանասյան Տնօրեն […]
Ոգեշնչող դասախոսությունների շարք
Հուլիսի 19-ին, ժամը 17։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ոգեշնչող դասախոսությունների շարքը»։ Պար՝ Hallet Eghayan ընկերության արտիստներ: Երգ՝ օպերային երգչուհի Սերինե-Լյուբա Թադևոսյան:
«Երկիր Արմենիա, երազ Արմենիա» | Վահան Արծրունի
Հուլիսի 22-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագրով համերգով հանդես կգա Վահան Արծրունին:
Moscow Classic Ensemble – Ամառային համերգ
Օգոստոսի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ամառային համերգով» հանդես կգա Moscow Classic Ensemble-ը: Խմբի ինքնատիպ մշակումները նրբորեն միաձուլում են տարբեր երաժշտական ժանրեր: Համերգի ընթացքում կհնչեն դասական կոմպոզիտորների հազվադեպ […]
