Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-ից 9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգների անցկացման ժամանակացույցը. 1. […]
Հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավար՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:
Հուլիսի 15-ին , ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր՝ Գևորգ Մանասյան Տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր՝ Հրաչ Նազարյան Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան
Հուլիսի 19-ին, ժամը 17։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ոգեշնչող դասախոսությունների շարքը»։ Պար՝ Hallet Eghayan ընկերության արտիստներ: Երգ՝ օպերային երգչուհի Սերինե-Լյուբա Թադևոսյան: