Image
THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet

9 Օգոստոս 19:00

THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet

Հինգ ճանապարհ։ Հինգ պատմություն։ Մեկ լեզու՝ ջազ։

The Sidewalk Five-ը միավորում է հինգ երաժիշտների, որոնց ստեղծագործական ուղիները միավորվում են մեկ գեղարվեստական գաղափարի շուրջ։ Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ, որոնցում ավանդույթն ու իմպրովիզացիան միահյուսվում են՝ ստեղծելով վառ և ինքնատիպ ջազային երկխոսություն։

Երեկոյի հատուկ հյուրն է ճանաչված կիթառահար և կոմպոզիտոր Սերգեյ Չաշկինը՝ Իսրայելի «Ռիմոն» ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցի և ԱՄՆ-ի Բերքլիի երաժշտական քոլեջի շրջանավարտ, միջազգային հեղինակավոր ջազային մրցույթների դափնեկիր, երաժիշտ, որը ելույթ է ունեցել Բրենֆորդ Մարսալիսի, Դիդիե Լոքվուդի, Քևին Մահոգանիի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ։

Երաժշտական վարպետությամբ, ստեղծագործական ազատությամբ և իմպրովիզացիայի ոգով լի այս երեկոն ֆիլհարմոնիայի հանդիսատեսին կհրավիրի ճամփորդության, դեպի ժամանակակից ջազի անզուգական աշխարհը։

• Սերգեյ Չաշկին՝ կիթառ
• Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
• Հերբերտ Առուստամյան՝ հարվածայիններ

Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ

Տոմսերը հասանելի են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«ՁԱՅՆ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈւՄԲ

4 Օգոստոս 19:00

«ՁԱՅՆ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈւՄԲ

Դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Արուս ՆազարյանԿհնչեն՝ Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Վահրամ Սարգսյանի, Տիգրան...
ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

16 Հոկտեմբեր 19:30

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԼԱ․ ՏԱՆԳՈ

Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։Աստոր Պիացոլլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում...