Image
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Լաուրա Ֆառե Ռոսադա (Իսպանիա)

26 Հունիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Լաուրա Ֆառե Ռոսադա (Իսպանիա)

«Առասպել» խորագրով համերգային նախագիծն ու համանուն ալբոմը միավորում են դաշնակահարուհու ավելի քան տասը տարվա հետազոտությունը, նվիրումն ու ստեղծագործական հանձնառությունը։ Ալբոմի վերնագիրն ինքնին հստակ ուղերձ է և հրավեր՝ բացահայտելու հայկական երաժշտության հնչյունային աշխարհը, որի հոգևոր և գեղագիտական հիմքը Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգությունն է։

Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի շրջանավարտ, դաշնակահարուհի և միևնույն ժամանակ մաթեմատիկոս Լաուրա Ֆառե Ռոսադան առանձնանում է տարբեր ոլորտների միջև մշակութային կամուրջներ կառուցելու բացառիկ ունակությամբ։

«Արասպել» նախագծում նա անդրադառնում է Կոմիտասի առանցքային դերին հոգևոր ու ժողովրդական երաժշտության միաձուլման գործում՝ միաժամանակ ուրվագծելով հնչյունային մի քարտեզ, որը կապում է Հայաստանի կոմպոզիտորներին Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ստեղծագործողների հետ։

Երեկոյի ծրագիրը․

• Կոմիտաս – «Ես աղջիկ եմ» 7 երգ շարքից (1911)
• Դիմիտար Նենով – «Տոկատա» (1939)
• Կոմիտաս – «Շուշիկի», «Ետ-առաջ» 7 պար շարքից (1906)
• Ալեքսանդր Սպենդիարյան – Էլեգիական երգ «Ղրիմյան պատկերներ» շարքից (1903)
• Գայանե Չեբոտարյան – Պրելյուդ թիվ 6, Allegro (1948)
• Կլոդ Դեբյուսի – Պրելյուդ, Սարաբանդա և Տոկատա Pour le piano շարքից (1894-1901)
• Գայանե Չեբոտարյան – Պրելյուդ թիվ 4, Allegro grazioso (1948)
• Ալան Հովհաննես – Ժողովրդական երգ թիվ 12 (1943), «Խորհրդավոր սրինգ» (1941)
• Գայանե Չեբոտարյան – Պրելյուդ թիվ 1, Andante (1948)
• Առնո Բաբաջանյան – «Էքսպրոմտ» (1936)

Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ
Տոմսերը հասանելի են առցանց կամ Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԳՈՒՅՆԵՐԻ ՍԻՆՖՈՆԻԵՏՏԱ

9 Հունիս 19:30

ԳՈՒՅՆԵՐԻ ՍԻՆՖՈՆԻԵՏՏԱ

«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դավիթ ՄարուխյանՄենակատարներ` Դավիթ Բաբայան, Ինգա Հովհաննիսյան, Գառնիկ...
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ Տակահիրո Ակիբա

10 Հունիս 19:00

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ Տակահիրո Ակիբա

Ճապոնացի անվանի դաշնակահար, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի հանձնաժողովի անդամ Տակահիրո Ակիբան Երևանում հանդես կգա...
ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

18 Հունիս 19:00

ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

Բեմադրությունը՝ Միշել Ալե Էգայանի Երաժշտությունը՝ Գրիգոր Առաքելյանի«Հոգու գույները» ժամանակակից ֆրանս-հայկական արվեստի ստեղծագործական...