Ստեփան Ջրբաշյան – 105
Այս տարի լրանում է կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանի ծննդյան 105-ամյակը: Կոմպոզիտորին հարգանք ու նվիրում արտահայտելու լավագույն միջոցն իր անունը կրող երաժշտական դպրոցի հաշվետու համերգն է: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 18։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ելույթ կունենան Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները․ • Երեկոյի ընթացքում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Շտրաուսի, Բելա […]
Դանթեական առասպել – Եղիշե Չարենց 125
26 լեզուներով թարգմանված Չարենցը միշտ նորովի բացահայտման տեղ ունի: •Ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում կներկայացվի Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը։ Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու ժողովածուի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հրատարակությունը ներառում է […]
«Ակունք» ազգագրական համույթ
Ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգը։ 45 տարուց ավել «Ակունք» համույթը ներկայացնում է Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջական մշակույթը։ Երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Տեղեկությունների համար՝ 098 88 17 17
Զարթոնք | Հրանտ Մաթևոսյան
Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia21 ապրիլի, 19:00 «Զարթոնք» ընկերությունը ներկայացնում է. «Հայ գրականության մեծերը» շարքից ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Բեմական մշակումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի Տեղեկությունների համար՝ 010 45 33 88, 099 45 33 88
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Ապրիլի 22-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբի համերգը։ • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Համերգին մասնակցում են պատանի երաժիշտ կատարողներ՝ • Մարիամ Հարությունյանը (քանոն) • Արարատ Զաքարյանը (քամանչա) • Անդրանիկ Գասպարյանը (դուդուկ) • Սամվել Երանոսյանը (սանթուր) • Ռազմիկ Վարդանյանը (վոկալ) • Էդուարդ Կիրակոսյանը […]
