Image

Events | The State Philharmonia of Armenia

Ռուբեն Հախվերդյան

Ապրիլի 7-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Ռուբեն Հախվերդյանին: Մարտի 8-ի տոնական համերգի տպավորություններով՝ մեկամսյակի ավարտը ևս ցանկանում ենք նշել Ռուբեն Հախվերդյանի սիրելի երգերի ուղեկցութամբ: Տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Ainara López | theatrum phonosophicum

•10.04.2022, 19:00 • Սերգեյ Փարաջանովի թանգարան • Տեղեկությունների համար՝ 010 538473 Աինարա Լոպեզ «Միջամտություններ հիշողության հետ» (Հուշային քարտեզագրություններ) Ասնամուս (Նվիրում Սերգեյ Փարաջանովին) Հնչյունային կոլաժի հեղինակներ՝ Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց (theatrum phonosophicum) ... Այս իմպրովիզացիան իմ «Հուշային քարտեզագրություններ» նախագծի մի մասն է, որում ես ստեղծում եմ անձնական հիշողություններիս պոետիկ քարտեզները, ներգրավվելով դրանց մեջ` այլ մարդկանց […]

Կադանս

Ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Հայ-արգենտինական տրամադրություն, որ Կադանս անսամբլը մատուցում է իր հանդիսատեսին՝ 2004 թվականից ի վեր։ Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

Ստեփան Ջրբաշյան – 105

Այս տարի լրանում է կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանի ծննդյան 105-ամյակը: Կոմպոզիտորին հարգանք ու նվիրում արտահայտելու լավագույն միջոցն իր անունը կրող երաժշտական դպրոցի հաշվետու համերգն է:  Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 18։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ելույթ կունենան Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները․  • Երեկոյի ընթացքում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Շտրաուսի, Բելա […]

Դանթեական առասպել – Եղիշե Չարենց 125

26 լեզուներով թարգմանված Չարենցը միշտ նորովի բացահայտման տեղ ունի: •Ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում կներկայացվի Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը։  Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու ժողովածուի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հրատարակությունը ներառում է […]

«Ակունք» ազգագրական համույթ

Ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգը։ 45 տարուց ավել «Ակունք» համույթը ներկայացնում է Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջական մշակույթը։ Երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս