Կառլո Ֆիերենս
Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։ Ֆիերենսը հասցրել է շրջագայել աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիա։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Սա կիթառահարի առաջին համերգը չէ մեզ մոտ՝ Հայաստանում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Ֆիերենսը մշտապես ցանկալի հյուրերի շարքում է։ Տեղեկությունների համար՝ 098 88 17 17
Ռուբեն Հախվերդյան
Ապրիլի 7-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Ռուբեն Հախվերդյանին: Մարտի 8-ի տոնական համերգի տպավորություններով՝ մեկամսյակի ավարտը ևս ցանկանում ենք նշել Ռուբեն Հախվերդյանի սիրելի երգերի ուղեկցութամբ: Տեղեկությունների համար՝ 098 88 17 17
Ainara López | theatrum phonosophicum
•10.04.2022, 19:00 • Սերգեյ Փարաջանովի թանգարան • Տեղեկությունների համար՝ 010 538473 Աինարա Լոպեզ «Միջամտություններ հիշողության հետ» (Հուշային քարտեզագրություններ) Ասնամուս (Նվիրում Սերգեյ Փարաջանովին) Հնչյունային կոլաժի հեղինակներ՝ Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց (theatrum phonosophicum) ... Այս իմպրովիզացիան իմ «Հուշային քարտեզագրություններ» նախագծի մի մասն է, որում ես ստեղծում եմ անձնական հիշողություններիս պոետիկ քարտեզները, ներգրավվելով դրանց մեջ` այլ մարդկանց […]
Ստեփան Ջրբաշյան – 105
Այս տարի լրանում է կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանի ծննդյան 105-ամյակը: Կոմպոզիտորին հարգանք ու նվիրում արտահայտելու լավագույն միջոցն իր անունը կրող երաժշտական դպրոցի հաշվետու համերգն է: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 18։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ելույթ կունենան Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները․ • Երեկոյի ընթացքում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Շտրաուսի, Բելա […]
Դանթեական առասպել – Եղիշե Չարենց 125
26 լեզուներով թարգմանված Չարենցը միշտ նորովի բացահայտման տեղ ունի: •Ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում կներկայացվի Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը։ Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու ժողովածուի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հրատարակությունը ներառում է […]
