
4 Հուլիս 18:00
Յուրահատուկ երեկո, որի ընթացքում երգչախմբերը կներկայացնեն իրենց բազմազան երաժշտական ձեռագիրն ու բնավորությունը, միասին կստեղծեն բազմազգ ու բազմաձայն երաժշտական տարածք, որտեղ տարբեր ոճեր և ավանդույթներ միանում են երգչախմբային երաժշտության հանդեպ մե՜ծ սիրո շուրջ։
Երեկոյի առանձնահատուկ իրադարձությունը նորվեգացի կոմպոզիտոր Օլա Գյեյլոյի Sunrise Mass ստեղծագործության կատարումն է, որը կներկայացվի բոլոր երգչախմբերի և նվագախմբի միացյալ կազմով։
Մասնակիցներ՝
• Bari Choir
• Sprezzatura Ensemble
• The Churchhella Singers (Վրաստան)
• Pashtet Choir
• Female Composers Choir
• Домашний Хор
• «Լիլլա» վոկալ քառյակ
• «Ձայն» երգչախումբ
• Կոնսերվատորայի Գյումրու մասնաճյուղի «Կոմիտաս» կամերային նվագախումբ
Այս երաժշտական երկխոսությունը սակայն լիարժեք չի լինի առանց իր ամենակարևոր մասնակցի՝ հանդիսատեսի։
Միացե՛ք մեզ՝ միասին երգելու ու վայելելու երգչախմբային երաժշտության բերկրանքը։

14 Հուլիս 19:00
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Թիբո Մենիլո (Ֆրանսիա)

16 Հուլիս 19:00
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. Արմեն-Լևոն Մանասերյան (Գերմանիա)

17 Հուլիս 19:00
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ. ԻԳՈՐ ՅԱՎՐՅԱՆ. Ի հիշատակ