Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։

𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

16/02/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Փետրվարի 16
⏱️14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

💫Բոլոր ժամանակներում էլ սերն է պտտել մոլորակը․ Սերն առ երկինք, աստղեր, ծնողներ, դասարանի ամենաարագավազ տղան կամ շարադրություններ գրող աղջիկ․․․ Եվ սիրո մասին երգել են դեռ մեր նախապապերն ու նախատատերը՝ իրենց զգացմունքներն արտահայտելով գեղեցիկ ելևէջներով՝ սիրելիի կարոտի երգերից մինչև հարսանեկան ուրախ հանդեսներ։

🎶Տիզերիքի Լուսինեն, Էլիզան ու Սերգեյը փետրվարի 16-ին ներկայացնելու են հայկական ազգային հարսանեկան երգերի ժամանակակից մշակումները և իրենց հեղինակային երգերը։
Դաս-համերգին երեխաների հետ միասին կստեղծեն նաև ռիթմեր, մեղեդիներ, որ երեխաներն էլ իրենց սիրո մասին եթե չխոսեն էլ՝ կարողանան երգե՜լ։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը| Զանգակի երաժշտական գիրքը

09/02/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը| Զանգակի երաժշտական գիրքը

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Փետրվարի 9
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը
Զանգակի երաժշտական գիրքը.

Հիշու՞մ եք, երբ Արջը եկել էր Ֆիլո՝ դաշնամուր նվագելու 🐻🎹

🎻 Այս անգամ մեր հյուրերը ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն են։ Հեկտորն արդեն թոշակառու է, և ո՞վ կպատկերացներ, որ հավատարիմ ընկեր Հյուգոն ինքը ջութակ նվագել կսովորեր:

🐻 Սրա մասին իմանում է դաշնակահար Արջն ու առաջարկում տաղանդավոր շանը ելույթ ունենալ Պետական ֆիլհարմոնիայի ամենատաղանդավոր հանդիսատեսի՝ ֆիլոյեցիների առջև։

🤔Տեսնենք՝ Հեկտորը կօգնի՞ իր ընկերոջը, թե՞ թախծոտ նախանձը կխանգարի վաղեմի ընկերությանը։ Սա կիմանանք միասին փետրվարի 9-ին։

📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
———————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան

02/02/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

📆Փետրվարի 2

𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան
«Թառապատում»
⏱️14.00
Իսկ դուք տարբերու՞մ եք թառն ու քամանչան 🤔
Պարզվում է՝ այս երկուսը իրարից տարբեր ու այլ պատմություններ, հնչերանգներ ունեցող գործիքներ են, և մեր հերթական դաս-համերգը նվիրված է լինելու թառին, որ այլևս երբեք չխառնեք մյուս գործիքների հետ։
🎶Միասին լսելու ենք նաև՝ ինչպես է հնչում թառը երաժշտական ամենատարբեր ժանրերում։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | Արցախի ջազ նվագախումբ

26/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Արցախի ջազ նվագախումբ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Հունվարի 26
⏱️14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Արցախի ջազ նվագախումբ
ղեկավար՝ Տիգրան Սուչյան
🎶Գիտեք չէ՞, որ ջազն ամենաանկանխատեսելի երաժշտական ժանրերից է, որտեղ ամեն գործիք կարող է իմպրովիզ անել, բայց դրանից երաժշտությունը չտուժի։
🎷Արցախի ջազ նվագախումբը Ֆիլոյի հերթական ուրբաթը լցնելու է ջազային բոլոր գործիքների հնչյուններով՝ նորից ու նորից ստիպելով սիրահարվել ջազին։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
___________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան «Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»

19/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան «Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հունվարի 19
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան
«Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»

«Աշխարհումըս իմն դուն իս» տողը դժվար թե մեկը կարդա առանց երգելու 🎶

🎼Սայաթ-Նովան հայ աշուղական երաժշտության ամենավառ դեմքերից է, և իր երգերը սիրո, աշխարհի ու կյանքի մասին ոչ միայն շոյում են ականջը, այլև դիպչում հոգուն։

Հունվարի 19-ին զրուցելու ենք Սայաթ-Նովայի ու աշուղական արվեստի մասին, դիտելու ենք հատվածներ ֆիլմերից ու, իհարկե, սովորելու ենք երգեր։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝐟𝐢𝐥𝐨 | Շուշիկի բենդ  «Տուր ավետիս»

12/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Շուշիկի բենդ «Տուր ավետիս»

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
𝐟𝐢𝐥𝐨 | Շուշիկի բենդ
«Տուր ավետիս»
Սուրբծննդյան տոներն անցան, բայց մեծ ավետիսը դեռ թևածում է օդում 🌿
🎶Ֆիլոյի այս տարվա բացումն անելու է Շուշիկի բենդը՝ երգելով ավետիսներ, ներկայացնելով դրանց դերն ու նշանակությունը արվեստում, իսկ վերջում էլ միասին ավետիս ենք սովորելու ու երգելու ✨