BREATH OF METAL | PERFECT LEGACY. SELARDI. AZHIROCK
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaԱյս անգամ Ֆիլհարմոնիան հիմքից ցնցում են երեք խելառ խումբ. Perfect Legacy Selardi Azhirock Նոյեմբերին եկե՛ք մասնակցելու մոլեգնությանը։ Աղմո՛ւկ է լինելու քաղաքի այս պատմական շենքի Ներքնահարկում։ Տոմսերը.3000 AMD (նախապես գնելու դեպքում)5000 AMD (համերգի օրը)
ՆՈՐԱՅՐ ՔԱՐՏԱՇՅԱՆ ԵՎ ՄԵՆՈւԱ
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaՀայկական ժամանակակից երաժշտություն Խումբը կատարում է Նորայր Քարտաշյանի հեղինակային ստեղծագործությունները, ինչպես նաև իր մշակմամբ հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ: «Մենուա»-ն ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ ընտանիքները՝ դուդուկ, բլուլ, շվի, պարկապզուկ և զուռնա։ «Մենուա» խմբի երաժիշտներ` • Նորայր Քարտաշյան (փողային նվագարաններ) • Էրիկ Ավագյան (փողային նվագարաններ) • Վասիլ Սահակյան (փողային նվագարաններ) • Գրիգոր Քարտաշյան (փողային նվագարաններ) • […]
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ «Ժառանգություն և վերածնունդ»
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaՄԵՆԱՀԱՄԵՐԳ «Ժառանգություն և վերածնունդ» Մարիամ Սմբատյան (ջութակ) Ծրագրում՝ Է. Իզայի – Սոնատ մենանվագ ջութակի համար թիվ 2 Պ. Չայկովսկի – Ռուսական պար Յ. Ս. Բախ – Պարտիտա թիվ 2 Կ. Սեն-Սանս – Ջութակի կոնցերտ թիվ 3 Ա. Գլազունով – Գրանդ ադաջո Դասատու՝ Արթուր Տեր֊Հովհաննիսյան Նվագակցող՝ Աստղիկ Ղուկասյան (դաշնամուր) Համերգը կվարի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը: Երեկոն նվիրվում […]
«Նուռ» ձայնի և դաշնամուրի դուետ
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armenia«Նուռ» ձայնի և դաշնամուրի դուետը միավորում է հայկական հոգին և իտալական նրբագեղությունը: • Ռոզի Անուշ Սվազլյան (սոպրանո) • Անդրեա Մանձոնի (դաշնամուր) Երեկոյի ընթացքում կհնչեն հայ ավանդական երաժշտության ժամանակակից մշակումներ: Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2) Արժեքը՝ 5000-7000 դր. Տեղեկությունների համար՝ 87-75
Զաիդ Նեսեր և Կարեն Գրիգորյանի ջազ տրիո
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armenia«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա նյույորքյան ջազի վառ ներկայացուցիչ Զաիդ Նեսերը (ԱՄՆ)։ Ճանաչված սաքսոֆոնահարին կմիանա Կարեն Գրիգորյանի ջազ տրիոն՝ • Կարեն Գրիգորյան - դաշնամուր • Միխաիլ Ֆոմինիխ- կոնտրաբաս • Հարութ Հարությունյան - հարվածային գործիքներ Տոմսերը հասանելի են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2) Արժեքը՝ 3,000-5,000 դր. Տեղեկությունների համար 87-75
Two Shades of Soul
Ֆիլհարմոնիա | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ Աբովյան 2, ԵրևանMidnight Avenue ջազ խումբը և UltraViolet վոկալ տրիոն միասին ելույթ կունենան Ֆիլհարմոնիայի Ներքնահարկում։ Կհնչեն հանրահայտ սոուլ և ջազ երգերի մշակումներ`օրիգինալ գործիքավորմամբ։ Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ (Աբովյան 2) Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2) Տոմսերի արժեքը՝ 5,000 դր. Տոմսը ներառում է ֆուրշետ և գինու հյուրասիրություն Pulpulak-ի կողմից Ֆիլհարմոնիայի նորաբաց Գրադարան-սրճարանում։ Տեղեկությունների համար՝ 87-75
