Image

Events | The State Philharmonia of Armenia

Արամ Խաչատրյան 120 | Կամերային երաժշտություն

Արամ Խաչատրյանը դասվում է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքում: Սակայն նրա ներդրումը հայ դասական երաժշտության մեջ վեր է ցանկացած միջազգային կոչումից: Խաչատրյանի հիշատակի օրը՝ մայիսի 1-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անկասկած պետք է հնչի Արամ Խաչատրյան: Կհնչեն մեծն կոմպոզիտորի կամերային ժանրի մի շարք ստեղծագործություններ։ Ծրագրում՝ • ՕՐՈՐՈՑԱՅԻՆ դաշնամուրային տրիոյի համար (1926) • ՍՈՆԱՏ-ՄՈՆՈԼՈԳ մենանվագ ջութակի […]

Գնել Տոմս

«Կադանս» անսամբլ

Մայիսի 3-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Հայ-արգենտինական տրամադրություն, որ «Կադանսը» անսամբլը մատուցում է հանդիսատեսին՝ 2004 թվականից ի վեր։ Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

ՖՈԼԿ ՈՒ ՄՈԴԵՌՆ ԿՈՄԻՏԱՍ

Ժամանակի ազդեցությունից վեր կոմիտասյան երաժշտություն, որը ՖՈԼԿ ՄՈԴԵՌՆ անսամբլի մշակումներով անվանում ենք պարզապես «Ֆոլկ ու մոդեռն Կոմիտաս»: • Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան • Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան • Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

Վահե Ազատի | Խորհուրդ խորին

Մայիսի 5-8,  ժամը՝ 11-:00-19:00 «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կգործի Վահե Ազատիի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը: Հոգևոր աչքով և արվեստի հայացքով է ըմբռնելի դառնում մեզանում ապրող գեղեցիկի խորհուրդը՝ աստվածային մի երևույթ, որը դրսևորվում է, օրինակ՝ հայկական ճարտարապետության մեջ: Ցուցահանդեսի գաղափարն է լուսանկարչության միջոցով դիտողին փոխանցել հայկական ճարտարապետական մտքի և դրան առնչվող գեղեցիկի ու հավատի բարձր ընկալումները: • […]

ՄԱՐԿՈ ՇԵՎԱՐԼԻՉ | ԱԿՈՐԴԵՈՆ (ՍԵՐԲԻԱ)

Մարկո Շեվարլիզը նպատակ ունի, ինչպես ինքն է ասում՝ ակորդեոնիզացնելու ողջ աշխարհը: Վստահ ենք՝ դա նրան կհաջողվի՝ հաշվի առնելով 48 միջազգային մրցանակներն ու գրաված բեմերը:    Սակայն հայ հանդիսատեսի ակորդեոնիզացումը կընթանա ոչ թե մեզ ծանոթ տանգոյի կամ ֆրանսիական տրամադրությամբ, այլ բոլորովին նոր, ակադեդեմիական հնչողությամբ:  Տեղեկությունների համար՝ +374 98 881717

Գնել Տոմս

Յակովոս Կոլանյան՝ կիթառ (Հունաստան)

Յակովոս Կոլանյանը հայկական արմատներով կիթառահար է Հունաստանից։ Հայտնի է դասական կիթառի համար ֆոլկ երաժշտության իր մշակումներով, որոնք հասցրել է ներկայացնել հանդիսատեսին Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Եղել է Աթենքի պետական նվագախմբի մենակատար,  համագործակցել է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ծրագիր՝ • Միքիս Թեոդորակիս - Էպիտաֆիա • Յակովոս Կոլանյան - Ձայներ 1915 • Հայկական ավանդական երաժշտություն՝ […]

Գնել Տոմս