Image

Events | The State Philharmonia of Armenia

Beatles In Jazz

Մայիսի 13-ին, 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Դեյվ Գյոդակյանն ու իր ընկերները կմիավորեն բիթլոմաններին և ջազի սիրահարներին։ The Beatles-ի սիրելի հիթերը պրոֆեսիոնալ ջազմենների մեկ հպումով կվերածվեն հետաքրքիր ջազային ստեղծագործությունների։     • Աննա Կոստանյան՝ վոկալ • Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն • Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր • Դեյվ Գյոդակյան՝ կոնտրաբաս • Արման Մնացականյան՝ հարվածայիններ  Տեղեկությունների համար՝ 098 881717

Գնել Տոմս

Դավիթ Ազարյան 70 – “Living in Jazzland”

Դավիթ Ազարյան 70 – “Living in Jazzland” Հիշատակի համերգ Մայիսի 14-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ: • Տեղեկությունների համար՝ 098 881717 Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ

Գնել Տոմս

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբի համերգը։ • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Տոմսերի համար՝ 098 881717 Տեղեկությունների համար՝ 010569554

Գնել Տոմս

«Ֆոլկ-մոդեռն» անսամբլ

• Մայիսի 22, ժամը 19:00 • «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Ֆո՞լկ, թե՞ մոդեռն, բալա՞նս, թե՞ խառնուրդ: Ի՞նչ իմանաս, մինչև ներկա չգտնվես «Ֆոլկ-մոդեռն» անսամբլի համերգին: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

Համբարձում Տեր-Հովհաննիսյան / Հիշատակի համերգ

•Մայիսի 27 (ուրբաթ), 19:00 •«Առնո Բաբաջանյան» համերգասրահ Բացառիկ երաժիշտ, արհեստավարժ և տաղանդաշատ ջութակահար Համբարձում Տեր-Հովհաննիսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանի որ կան նրա գործը շարունակողներ և նրա արվեստը գնահատողներ: Մայիսի 27-ին կայանալիք հուշ-համերգի ընթացքում ելույթ կունենա փայլուն երաժիշտներից բաղկացած տրիո, որի անդամներից մեկը Համբարձում Տեր-Հովհաննիսյանի որդին է՝ Հայկ Տեր-Հովհաննիսյանը: Ծրագրում` • Վ. Ա. Մոցարտ - […]

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ

Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armenia

Մայիսի 29-ին (կիրակի), ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում կլինի Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: • Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան • Տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյան • Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան • Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան Տեղեկությունների համար՝ 098 881717

Գնել Տոմս