Image

Events | The State Philharmonia of Armenia

Ռասամանջարի | Հայ-հնդկական գալա համերգ

Ռասամանջարի • Թարգմանաբար նշանակում է «ծաղկունք» Մարտի 31-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայ-հնդկական մշակութային ծաղկունք՝ ի պատիվ Հնդկաստանի անկախության 75-ամյակի, Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության հիմնադրման 10-ամյակի:• Հրավիրատոմսեր ձեռք բերելու և տեղեկությունների համար ՝ 095 041911

Ձայն մարդկային

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ ապրիլի 4-ին, ժամը 19։00 ֆրանսերենը կհնչի նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն կմարմնավորի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ • Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյան • Նվագակցող՝ Վասիլի Ռոլիչ (դաշնամուր) […]

Գնել Տոմս

Կառլո Ֆիերենս

Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։ Ֆիերենսը հասցրել է շրջագայել աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիա։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Սա կիթառահարի առաջին համերգը չէ մեզ մոտ՝ Հայաստանում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Ֆիերենսը մշտապես ցանկալի հյուրերի շարքում է։ Տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

Ռուբեն Հախվերդյան

Ապրիլի 7-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Ռուբեն Հախվերդյանին: Մարտի 8-ի տոնական համերգի տպավորություններով՝ մեկամսյակի ավարտը ևս ցանկանում ենք նշել Ռուբեն Հախվերդյանի սիրելի երգերի ուղեկցութամբ: Տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Ainara López | theatrum phonosophicum

•10.04.2022, 19:00 • Սերգեյ Փարաջանովի թանգարան • Տեղեկությունների համար՝ 010 538473 Աինարա Լոպեզ «Միջամտություններ հիշողության հետ» (Հուշային քարտեզագրություններ) Ասնամուս (Նվիրում Սերգեյ Փարաջանովին) Հնչյունային կոլաժի հեղինակներ՝ Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց (theatrum phonosophicum) ... Այս իմպրովիզացիան իմ «Հուշային քարտեզագրություններ» նախագծի մի մասն է, որում ես ստեղծում եմ անձնական հիշողություններիս պոետիկ քարտեզները, ներգրավվելով դրանց մեջ` այլ մարդկանց […]

Կադանս

Ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Հայ-արգենտինական տրամադրություն, որ Կադանս անսամբլը մատուցում է իր հանդիսատեսին՝ 2004 թվականից ի վեր։ Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս