Happening Սկրյաբինի համար | տարազգայական փորձառություններ
Gesamtkunstwerk-ի՝ արվեստի համապարփակ ստեղծագործության մտապատկերներ: Սինեսթետիկ իրադարձություն՝ ուղղված բոլոր զգայարաններին, որը նվիրում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինին՝ նրա ծննդյան 150-ամյակի առիթով (1872-2022): Սկրյաբինի երազանքը «Միստերիայի» մասին ժամանակին մնաց չիրականացված, սակայն մինչ օրս ուժեղ արձագանք ունի ստեղծագործող բազմաթիվ արվեստագետների մոտ: Happening-ը՝ որպես միաժամանակ ընթացող գործողությունների պոլիֆոնիա, միավորում է դարավերջյան տրամադրությունները 1960-ականների անարխիկ արվեստի տարրերի հետ: Հնչյուններ, բառեր, […]
ակտուալ արվեստ | երեք գրքի շնորհանդես
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armeniaակտուալ արվեստ | երեք գրքի շնորհանդես -Վարդան Ֆերեշեթյան «Պոչը» -Դմիտրի Բակին «Ծառի որդին» -Դանիիլ Խարմս «Դիպվածներ»
Արևային զանգակներ և ընկերներ
Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն էր: Այս առթիվ՝ մարտի 26-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Արևային զանգակներին ու նրանց ընկերներին: Համերգային ծրագրում ներառված են՝ - «Արևային զանգակներ» համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) - Վահագն Հայրապետյան (դաշնամուր) - Վարսենիկ Ավանյան (վոկալ) - Արտյոմ Մանուկյան (թավջութակ) - «Երևան» լարային քառյակ Միջոցառումն իրականացվում է Կարեն […]
Համերգ՝ նվիրված Հրաչ Նազարյանի հոբելյանին
Մարտի 27-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հոբելյանական համերգով ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Համերգը նվիրված է անսամբլի տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 55-ամյակին։ • Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան • Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան • […]
Լիլիթ Բլեյան – համերգ ներքնահարկում
Մարտի 28-ին, ժամը 19:00-ին երգահան-կատարող Լիլիթ Բլեյանն իր հեղինակային երգերով և ձայնի էներգիայով կլցնի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկը: • Տիգրան Տեր-Ստեփանյան՝ կիթառ •Անժելա Սարգսյան՝ թավջութակ Տոմսերի համար՝ 098 881717 Տեղեկությունների համար՝ 010 569554
Ալ. Յակովլև (դաշնամուր), Ք. Չթչյան (ջութակ) և Ա. Զաքարյան (կլարնետ)
Մարտի 29-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենան Ալեքսանդր Յակովլևը (դաշնամուր), Քրիստինե Չթչյանը (ջութակ) և Արսեն Զաքարյանը (կլարնետ): Ծրագրում՝ • Յոհաննես Բրամս - Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 3, ռե մինոր • Պաբլո Սարասատե - Նվիրում Ռոսսինիին • Չիպրիան Պորումբեսկու - Բալլադ • Հենրիկ Վենյավսկի - Լեհական երգ • Պյոտր Չայկովսկի - 6 […]
