Նորայր Քարտաշյան և Մենուա․ «Ծիրանի ծառ»
Մարտի 4-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Նորայր Քարտաշյանի և ՄԵՆՈՒԱ խմբի «Ծիրանի ծառ» խորագրով համերգը։ ՄԵՆՈՒԱ խումբը հիմնադրվել է 2015թ.-ին, նպատակ ունենալով ներկայացնել հայկական գործիքային երաժշտության ավանդույթները՝ պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ։ Խմբի նվագացանկում ներառված են ինչպես հայկական ֆոլկլորային, այնպես էլ խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանի ստեղծագործությունները։ Մենուան ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ ընտանիք՝ դուդուկ, […]
Ռուբեն Հախվերդյան․ Գարնանային համերգ
Գարնանային տոների բացումը՝ Երևանի սրտում, Երևանի երգչի համերգով: Մարտի 8-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երևանցիների սիրելի Ռուբեն Հախվերդյանը կերգի բոլորի և հատկապես կանանց համար։
#9 ակտուալ արվեստ
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaՄԻ ԱՄՍԱԳԻՐ ԼՍԵԼՈւ ՀՐԱՎԵՐ Ներկայացվում է Լեոպոլդո Սիանոյի, Շուշան Հյուսնունցի և «Ակտուալ արվեստ» ամսագրի խմբագրության կողմից: Ամսագրի 9-րդ համարը նվիրված է երաժշտությանը․ Կոմիտասից մինչև Պիեռ Շեֆեր, Գլեն Գուլդից՝ Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Սպեդիարյանից մինչև Թելոնիուս Մոնք: Արդյո՞ք երաժշտության մասին տեքստեր կարդալիս մենք միշտ հասցնում ենք լսել այն գործերը, որոնց մասին գրվում է: Թե՞ անցնում ենք մեկ […]
ALL AND EVERYTHING
Աուդիո-վիզուալ պերֆորմանս՝ մարտի 11-ին | 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Պերֆորմանսը նվիրված է մարդկանց, որոնք կենսոլորտի կարեւոր մասն են կազմում, բայց երբեմն, այնուամենայնիվ, խաթարում են էներգիայի հոսքն այնտեղ։ Աուդիո-վիզուալ արտիստներ` Հայկ Կարոյի, SHHAU Ռեժիսոր` Հելեն Թադևոսյան Տեւողությունը ՝ 2 ժամ Դրես-կոդ՝ ամբողջությամբ սեւ / smart casual ԿԱՐԵՎՈՐ. համերգի ընթացքում ելքն ու մուտքն արգելվում է:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Մարտի 18-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Մենակատարներ՝ Գայա Արզումանյա Եվա Եգանյան Արտակ Ստեփանյան Մավր Մկրտչյան Վարդան Բադալյան
Happening Սկրյաբինի համար | տարազգայական փորձառություններ
Gesamtkunstwerk-ի՝ արվեստի համապարփակ ստեղծագործության մտապատկերներ: Սինեսթետիկ իրադարձություն՝ ուղղված բոլոր զգայարաններին, որը նվիրում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինին՝ նրա ծննդյան 150-ամյակի առիթով (1872-2022): Սկրյաբինի երազանքը «Միստերիայի» մասին ժամանակին մնաց չիրականացված, սակայն մինչ օրս ուժեղ արձագանք ունի ստեղծագործող բազմաթիվ արվեստագետների մոտ: Happening-ը՝ որպես միաժամանակ ընթացող գործողությունների պոլիֆոնիա, միավորում է դարավերջյան տրամադրությունները 1960-ականների անարխիկ արվեստի տարրերի հետ: Հնչյուններ, բառեր, […]
