Remi Panossian Trio
Գրավիչ ռիթմեր և մեղեդի, վարակիչ էներգիա, տարբերվող երաժշտական պատկերներ, որոնք հանդիսատեսին կտանեն ջազային էքսպերիմենտալ ճամփորդության։ Այժմ գիտեք, թե ձեզ ինչ է սպասվում մեր ձմեռային վերջին համերգին։ Գարունը կգա ջազով՝ Ռեմի Փանոսյան տրիոյի հետ։ Ռեմի Փանոսյան տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն […]
Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaԱկանավոր կոմպոզիտոր և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի ավանդը արվեստում գնահատելու և հիշատակը հարգելու միջոցառումն, իհարկե, պետք է իրականացվի իր իսկ հիմնած անսամբլի մասնակցությամբ։ Մարտի 3-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Երեկոյի ընթացքում 1983-ին հիմնված անսամբլն իր կատարումներով կփոխանցի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռ․ […]
Նորայր Քարտաշյան և Մենուա․ «Ծիրանի ծառ»
Մարտի 4-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Նորայր Քարտաշյանի և ՄԵՆՈՒԱ խմբի «Ծիրանի ծառ» խորագրով համերգը։ ՄԵՆՈՒԱ խումբը հիմնադրվել է 2015թ.-ին, նպատակ ունենալով ներկայացնել հայկական գործիքային երաժշտության ավանդույթները՝ պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ։ Խմբի նվագացանկում ներառված են ինչպես հայկական ֆոլկլորային, այնպես էլ խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանի ստեղծագործությունները։ Մենուան ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ ընտանիք՝ դուդուկ, […]
Ռուբեն Հախվերդյան․ Գարնանային համերգ
Գարնանային տոների բացումը՝ Երևանի սրտում, Երևանի երգչի համերգով: Մարտի 8-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երևանցիների սիրելի Ռուբեն Հախվերդյանը կերգի բոլորի և հատկապես կանանց համար։
#9 ակտուալ արվեստ
Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaՄԻ ԱՄՍԱԳԻՐ ԼՍԵԼՈւ ՀՐԱՎԵՐ Ներկայացվում է Լեոպոլդո Սիանոյի, Շուշան Հյուսնունցի և «Ակտուալ արվեստ» ամսագրի խմբագրության կողմից: Ամսագրի 9-րդ համարը նվիրված է երաժշտությանը․ Կոմիտասից մինչև Պիեռ Շեֆեր, Գլեն Գուլդից՝ Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Սպեդիարյանից մինչև Թելոնիուս Մոնք: Արդյո՞ք երաժշտության մասին տեքստեր կարդալիս մենք միշտ հասցնում ենք լսել այն գործերը, որոնց մասին գրվում է: Թե՞ անցնում ենք մեկ […]
ALL AND EVERYTHING
Աուդիո-վիզուալ պերֆորմանս՝ մարտի 11-ին | 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Պերֆորմանսը նվիրված է մարդկանց, որոնք կենսոլորտի կարեւոր մասն են կազմում, բայց երբեմն, այնուամենայնիվ, խաթարում են էներգիայի հոսքն այնտեղ։ Աուդիո-վիզուալ արտիստներ` Հայկ Կարոյի, SHHAU Ռեժիսոր` Հելեն Թադևոսյան Տեւողությունը ՝ 2 ժամ Դրես-կոդ՝ ամբողջությամբ սեւ / smart casual ԿԱՐԵՎՈՐ. համերգի ընթացքում ելքն ու մուտքն արգելվում է:
