Image

Events | The State Philharmonia of Armenia

«ԴԱՐ» հիմնադրամ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի 15-ամյակին նվիրված տոնական համերգ, որին հաջորդեց հիմնադրամի նախագահ, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի գեղանկարների ցուցահանդեսը։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ Վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Համերգի ավարտին «ԴԱՐ» հիմնադրամի «Գագարին» նախագծի խորհրդի անդամ, ՀՀ Ժողովրդական […]

ՆԱՂԱՇ «Երգեր իմաստության»

Հունվարի 21-ին «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացնում է Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները: Ծրագրում հնչում են 13-րդ դարի հայ բանաստեղծ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները՝ ընգրկելով նաև ստեղծագործություններ «Կարոտի երգեր» ժողովածուից: «Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության […]

Գնել Տոմս

«Ակունք» ազգագրական համույթ

Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը։ Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։

Տրոմբոնահարների օկտետ

Փետրվարի 26-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Տրոմբոնահարների օկտետի համերգը։ Օկտետի կազմում ելույթ կունենան երաժիշտներ Վահրամ Դավթյանը, Կարո Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արիստակես Մարտիրոսյանը, Վոլոդյա Ծատուրյանը, Հայկ Տեր-Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մատիաս Վարելան։ Երեկոյի ընթացքում կհնչեն ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ՝ մշակված Տրոմբոնահարների օկտետի համար:

Remi Panossian Trio

Գրավիչ ռիթմեր և մեղեդի, վարակիչ էներգիա, տարբերվող երաժշտական պատկերներ, որոնք հանդիսատեսին կտանեն ջազային էքսպերիմենտալ ճամփորդության։ Այժմ գիտեք, թե ձեզ ինչ է սպասվում մեր ձմեռային վերջին համերգին։ Գարունը կգա ջազով՝ Ռեմի Փանոսյան տրիոյի հետ։ Ռեմի Փանոսյան տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն […]

Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armenia

Ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի ավանդը արվեստում գնահատելու և հիշատակը հարգելու միջոցառումն, իհարկե, պետք է իրականացվի իր իսկ հիմնած անսամբլի մասնակցությամբ։ Մարտի 3-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Երեկոյի ընթացքում 1983-ին հիմնված անսամբլն իր կատարումներով կփոխանցի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռ․ […]

Գնել Տոմս