«Պոետի սերը»
Դեկտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։ Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Մենակատար՝ Ասատուր Բալջյան (բարիտոն) Կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)
«Ակունք» ազգագրական համույթ | Համերգ
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթի «Հազարաշեն» խորագրով համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։
Սուրբ Ծննդյան համերգ
Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, ArmeniaԴեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Սուրբ Ծննդյան համերգ։ Տոնական երեկոյի ընթացքում ելույթ կունենան՝ Սուրբ Ծննդյան փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հարություն Արզումանյան): Հայաստանի «Դիվիզի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարինե Ալավերդյան): Հայաստանի փոքրիկ երգիչների Զանգերի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Դոնավոն Գրեյ):
«ԴԱՐ» հիմնադրամ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի 15-ամյակին նվիրված տոնական համերգ, որին հաջորդեց հիմնադրամի նախագահ, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի գեղանկարների ցուցահանդեսը։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ Վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Համերգի ավարտին «ԴԱՐ» հիմնադրամի «Գագարին» նախագծի խորհրդի անդամ, ՀՀ Ժողովրդական […]
ՆԱՂԱՇ «Երգեր իմաստության»
Հունվարի 21-ին «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացնում է Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները: Ծրագրում հնչում են 13-րդ դարի հայ բանաստեղծ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները՝ ընգրկելով նաև ստեղծագործություններ «Կարոտի երգեր» ժողովածուից: «Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության […]
«Ակունք» ազգագրական համույթ
Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը։ Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։
