Image

Events | The State Philharmonia of Armenia

Inside Sound | Վահագն Հայրապետյան, Հայկ Գրիգորյան

Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19։30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա «Հնչյունի ներքո» խորագրով համերգային երեկո։ Հանդիսատեսը ականատես կլինի արվեստի և երաժշտության ինքնատիպ միաձուլմանը: Ելույթ կունենա ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, իսկ վերջինիս կատարումների ընթացքում՝ նկարիչ, շեփորահար՝ Հայկ Գրիգորյանը կստեղծի արվեստի գործ։ Նույն երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Inside Out ցուցահանդես. Հայկ Գրիգորյան

Հոկտեմբերի 2-5-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում անց է կացվում շեփորահար, նկարիչ Հայկ Գրիգորյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ Inside out խորագրով։

Արտյոմ Մանուկյան, Վահագն Հայրապետյան, Հայկ Գրիգորյան, Արման Մնացականյան

Arno Babajanyan Concert Hall 2 Abovyan street, Yerevan, Armenia

Հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա ինքնատիպ ջազային երեկո։ Թավջութակահար՝ Արտյոմ Մանուկյան Դաշնակահար՝ Վահագն Հայրապետյան Շեփորահար՝ Հայկ Գրիգորյան Հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյան

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ և «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18։30-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի համատեղ համերգը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար և մեներգիչ՝ Արմեն Ներսիսյան։ Մեներգիչներ՝ Արփինե Մամյան Սուսաննա Ջաղինյան ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյան

Չորս Ավետարանիչների տոնի օրը՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում

Չորս Ավետարանիչների տոնի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մասյացոտնի թեմի, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ժամը 13։00-ին տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։ Միջոցառումն իրականացվում է Մասյացոտնի թեմի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

«Կադանս» անսամբլ | «Գառզու – Ժանսեմ» ցուցահանդեսի բացում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ցուցասրահում տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր գեղանկարչներ Գառզուի (1907-2000) և Ժանսեմի (1920-2013) գրաֆիկական աշխատանքներից կազմված ցուցահանդեսի բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների […]