Image
Soli-tutti | Հայաստանի հետ, Հայաստանի կողքին․․․

29 Սեպտեմբեր 19:00

Soli-tutti | Հայաստանի հետ, Հայաստանի կողքին․․․

Ֆրանսիական 𝐒𝐎𝐋𝐈-𝐓𝐔𝐓𝐓𝐈 երգչախումբը Հայաստանում հանդես կգա համերգաշարով։
Մշակութային այս նախագիծի միջոցով խումբը զորակցություն է հայտնում Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում:

Համերգները տեղի կունենան․

 Սեպտեմբեր 29-ին, ժամը՝ 19։00-ին
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Խազեր» երգչախմբի հետ համատեղ
(Աբովյան 2, Երևան)

Սեպտեմբեր 30-ին, ժամը՝ 15:00-ին
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Սեբաստացիներ» ուսուցչական երչախմբի հետ համատեղ
(Բաբաջանյան 25, Երևան)

Հոկտեմբեր 2-ին, ժամը՝ 17:00-ին
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Խազեր» երգչախմբի հետ համատեղ
(Գայի 1, Գյումրի)

Հոկտեմբեր 3-ին, ժամը՝ 18:30-ին
Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցու համերգասրահում «Վանաձորի կամերային երգչախմբի» հետ համատեղ
(Մյասնիկյան 23, Վանաձոր)

Հոկտեմբեր 5-ին, ժամը՝ 14:30-ին
Գոշավանքում (Տավուշի մարզ, գյուղ Գոշ)

𝐒𝐎𝐋𝐈-𝐓𝐔𝐓𝐓𝐈 վոկալ անսամբլը բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից։ Խումբը գործում է ավելի քան 30 տարի՝ առանձնահատուկ ոգեշնչմամբ կատարելով ժամանակակից խմբերգային երաժշտություն։
Երգչախմբի բնօրրանը Փարիզի Սեն-Դենի համալսարանն է։Այն հիմնել և ղեկավարում է Դենիս Գոտեյրին:
Խմբի անդամները սիրում են հայկական երաժշտությունը ու իրենց երգացանկում ունեն մի շարք հայկական ժողովրդական երգերի մշակումներ։

📞 Տեղեկություններրի համար կարող եք զանգահարել 095 77 75 70 հեռախոսահամարով։
🎟 Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

18 Հունիս 19:00

ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ. Խորեոգրաֆիկ երաժշտական ներկայացում

Բեմադրությունը՝ Միշել Ալե Էգայանի Երաժշտությունը՝ Գրիգոր Առաքելյանի«Հոգու գույները» ժամանակակից ֆրանս-հայկական արվեստի ստեղծագործական...
ՎԱՅՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԲԻԵՆԱԼԵ #2

21 Հունիս 11:00

ՎԱՅՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԲԻԵՆԱԼԵ #2

Ժամանակակից արվեստի, փորձարարական երաժշտության, պերֆորմանսի և խոր փիլիսոփայական մտորումների հզոր համադրություն։ Բաբաջանյան համերգասրահն ու...
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Շաքե Թադևոսյան

24 Հունիս 19:00

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Շաքե Թադևոսյան

Վ. Ա. Մոցարտ - Ֆանտազիա Դո մինոր, K396/385f Յ. Բրամս - Երեք ինտերմեցցո ստ.117 Ֆ. Շոպեն - Սկերցո թիվ 2, Սի բեմոլ մինոր Ս. Պրոկոֆև - Սոնատ թիվ.6, Լա մաժորՏոմսերի...