19 Նոյեմբեր 19:00
Նոյեմբեր 19, 19:00 | «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Փոքրիկների կողմից արդեն շա՜տ սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազ երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․
Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։
Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոեկցիա։
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 10,000 դր․
Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717