8 Ապրիլ 19:30
📆 Ապրիլի 8 (երեքշաբթի), 19:30
📍 Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա (Աբովյան 2)
ՍԻՆԹԵԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ
(դասախոսությունների և աշխատարանների շարք՝ hosq-ի կողմից)
Ինչպե՞ս է ձևավորվում տեմբրը։ Ինչպե՞ս են սինթեզատորները կերտում ձայնը, և ինչո՞ւ է աղմուկը ոչ միայն քաոս։
Առաջին հանդիպման ընթացքում Անդրիեշ Գանդրաբուրը (@gandriesh) մեզ կծանոթացնի ձայնասինթեզի հիմունքներին՝ օսցիլատորներ, ֆիլտրեր և սեմփլերներ։ Քննարկման առանցքում կլինեն ակուստիկան, պսիխոակուստիկան և երաժշտական հոգեբանությունը՝ ձայնի ընկալման, օբերտոնների և հնչողության համատեքստում։
Լեզու՝ ռուսերեն (հայերեն թարգմանությամբ)
Մասնակցությունը անվճար է, անհրաժեշտ է գրանցվել։
🔗 Գրանցում՝ https://forms.gle/LrjurDDPjRiQ1x6J8