Image
ՋԻԲԼԻԱՆԱ | ՀԱՄԵՐԳ – ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

21 Մարտ 19:00

ՋԻԲԼԻԱՆԱ | ՀԱՄԵՐԳ – ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

📆 Մարտ 21 (հինգշաբթի), 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՋԻԲԼԻԱՆԱ | ՀԱՄԵՐԳ – ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
◽️ Ջիբլի ստուդիան աշխարհի ամենահայտնի անիմացիոն ստուդիաներից է։ Այստեղ են աշխատել հանճարեղ ռեժիսորներ Հայաո Միյաձակին և Իսաո Տակահատան:
Հենց նրանք են նվիրել են մեզ մեր սիրելի անիմացիոն ֆիլմերը՝ Հաուլի շարժվող դղյակը, Ուրվականներից քշվածները…
◽️ Կարծում եմ՝ կարիք չկա ավելին պատմել ստուդիայի ու մեր սիրելի մուլտերի մասին. դրանք արդեն շատերիս սրտում իրենց տաքուկ տեղն ունեն։ Բայց կուզեմ ինձ հետ էլ ծանոթանաք։
◽️ Ես Գաիանէն եմ՝ դասական դաշնակահար և անիմեի մեծ սիրահար:
Մի քանի տարի առաջ որոշեցի միավորել այս երկու սերերս և սկսեցի կիսվել վիդեոխաղերի և անիմեների երաժշտության իմ փոխադրություններով՝ իմ յութուբյան ալիքում:
◽️ Վերջերս էլ ձայնագրեցի իմ առաջին ալբոմը՝ Ջիբլի ստուդիայի անիմեների երաժշտության իմ փոխադրություններով։
Ե՜վ եկել է պահը ծանոթանալու նաև էկրանից այն կողմ՝ բեմից։
◽️ Համերգին ձեզ կներկայացնեմ ոչ միայն իմ ալբոմում ընդգրկված գործերը, այլև նոր կատարումներ, որոնք դեռ ո՜չ ոք չի լսել․․․
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎫 Տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դր․
📞 Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Սպասվող միջոցառումներ