Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների խումբ, որն առանձնանում է վոկալի և գործիքայինների իր յուրահատուկ և գրավիչ համադրությամբ: Խմբի «ձայնը» բնութագրվում է թավ, միստիկ և միևնույն ժամանակ երազկոտ մեղեդային երանգներով։ Ուրուի առանձնահատկություններից մեկն էլ հենց խմբի անդամների կողմից գրված տեքստերի խորն ու բանաստեղծական բնույթն է: Ոգեշնչվելով ոչ միայն անձնական փորձառությունից, այլև հայ դասական պոեզիայով և երաժշտությամբ՝ Ուրուն անկրկնելի զգացմունքային միջավայր է ստեղծում իր ունկնդիրների համար:
Ուրու բենդի համերգը տեղի տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը՝ 19:00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում։