Ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնը կրկին Հայաստանում է, այս անգամ՝ կրթական և ճանաչողական ծրագրերով։
Մենակատար, կամերային երաժիշտ, Վ․ Յուրովսկու ղեկավարությամբ գործող Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ Մաքսիմիլիան Սիմոնը վարպետության դասեր կանցկացնի երիտասարդ ջութակահարների հետ՝ կիսվելով իր գիտելիքներով և հարուստ փորձառությամբ։
Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև․

Մարտի 12, ԴԻԼԻՋԱՆ
Արվեստի պետական քոլեջ (Կալինինի 58)
• 13:00 – Վարպետության դասեր
• 15:30 – Հանդիպում պատանի երաժիշտների հետ

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով.