Image
ԿԱՅԹ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

16 Դեկտեմբեր 19:00

ԿԱՅԹ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

Դեկտեմբեր 16 (երկուշաբթի), 19։00

  • Կորյուն Դավթյան՝ մեներգիչ
  • Գրիգոր Քարտաշյան՝ փողային նվագարաններ
  • Էրիկ Ավագյան՝ դուդուկ
  • Դավիթ Ալիխանյան` փողային նվագարաններ
  • Արթուր Մակարյան՝ ուդ
  • Էլեն Հայրապետյան՝ քանոն
  • Ռոբերտ Սիմոնյան՝ բաս կիթառ
  • Գրիգոր Դավթյան՝ հարվածայիններ
  • Էրիկ Ասլանյան՝ դափ, դհոլ

Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Քարտաշյան

Կայթ նվագախումբը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով նոր մոտեցմամբ ներկայացնել հայկական ավանդական երաժշտությունը։ Կայթը կատարում է ժողովրդական երգեր և մեղեդիներ, որոնք փոխանցվել են բանավոր ավանդույթով և գրառվել 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում։ Նվագախումբը մի շարք հայկական ժողովրդական երգերի առաջին բեմական կատարողն է և ձգտում է ներդնել դրանք ժամանակակից երաժշտական կյանքում։ Կատարվող երկացանկը ներառում է հարսանեկան, պանդխտության, քնարական և այլ ժանրերի երգեր ու մեղեդիներ՝ ֆոլկ-ֆյուժն գործիքավորմամբ, որում օգտագործվում են ինչպես հայկական փողային, լարային և հարվածային, այնպես էլ ժամանակակից միջազգային գործիքներ։

Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2,000 – 5,000 դր․

📞 Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717

Սպասվող միջոցառումներ