Image
ԼԱՆԴՇԱՖԹՆ՝ ՈՒՍԱՊԱՐԿՈՒՄ

6 Մայիս 18:00

ԼԱՆԴՇԱՖԹՆ՝ ՈՒՍԱՊԱՐԿՈՒՄ

ԼԱՆԴՇԱՖԹՆ՝ ՈՒՍԱՊԱՐԿՈՒՄ
պերֆորմանս 5+ մեծերի համար

Մասնակիցներ՝ Իվա Շչերբակովա, Տոմաշ Զաբռադկա, Մարկետա Լաբուսովա

Բեմադրությունը՝ Studio Damúza /Չեխիա

Սա երաժշտական-օբյեկտային պատմություն է՝ հեքիաթներով բնակեցված մի լանդշաֆթի մասին։ Դա մի կղզի է, որտեղ ոչխարները ներկված են կապույտ ու վարդագույն, իսկ անձրևը տեղում է ներքևից վեր։ Թափառումներ, քուն, հարցադրումներ, փողոցային երաժշտություն… և այդ ամենի հետ՝ լիքը անձրև։

Անձրևի ու քամու ուղեկցությամբ, գիշերային ճանապարհին, մառախուղի լույսի տակ թփերի ճյուղերը երեւում են ու ծռվում ոլորանների մեջ՝ մեղմորեն թակում մեքենայի դուռը։ Մենք անցնում ենք մի կամուրջի կողքով, որի տակ թրոլ է ապրում, ծածկազուրկ տների, քարե ցանկապատերի ու խոտով ծածկված բլուրների միջով։ Լանդշաֆթն այդ մենք ավելի շատ պատկերացնում ենք տեղացիների նկարագրությամբ, քան իրականում տեսնում ենք այն։

Արվեստագետներ՝ Իվա Շչերբակովա, Տոմաշ Զաբռադկա, Մարկետա Լաբուսովա

Բեմադրությունը՝ Studio Damúza /Չեխիա
Խմբի մասին – Մենք երեք ընկերներ ենք, ովքեր նվիրված են թատրոնին, երաժշտությանը, արվեստին և էթնիկ ուսումնասիրություններին:
Մենք հետազոտական աշխատանք իրականացրինք փերիների, լանդշաֆթի, տեղի բնակիչների և տարածաշրջանի հետ միացած օտարերկրացիների մասին: Մենք ճանապարհորդում էինք, թափառում, խաղում, լսում և զրուցում էինք մարդկանց հետ: Մեր ուսումնասիրությունների հիման վրա ստեղծեցինք «Լանդշաֆթն՝ ուսապարկում» շոուն և, ոգեշնչված թափառաշրջիկ հեքիաթասացների ավանդույթից, տեղավորել ենք այդ ամենը ուսապարկում, որպեսզի կարողանանք վերցնել մեզ հետ և կատարել այն ամենուր, որտեղ մութ է, և որտեղ կան սեղան և հանդիսատես:

Մուտքն ազատ է

 

Սպասվող միջոցառումներ