5 Հունիս 00:00
Զգայական Նեոկլասիկա | Աննա Ցագարելլի
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Ներքնահարկ (Աբովյան 2)
Ցուցահանդեսը բաց է հունիսի 5, 6, 7, ժամը 13:00 – 19:00
Anush Art արվեստանոցը ներկայացնում է փորձարարական ձևաչափի գեղանկարչական ցուցահանդես, որի մասնակիցները «չնկարիչ»՝ նկարչական կրթություն չունեցող յոթ կանայք են։ Տարբեր մասնագիտություններում կայացած կանայք մի օր համախմբվեցին նկարչուհի Անուշ Առաքելյանի արվեստանոցում` փորձելու իրենց ուժերն ու կարողությունները կերպարվեստում։ Անցած ուղու, կյանքում կարևորի և անկարևորի մասին զրույցներից զատ նրանց համախմբում էր նորը փորձելու համարձակությունը։ Գույների հետ աշխատելու փորձ չունեցող սկսնակ նկարչուհիների համար դյուրին չէր հասուն տարիքում առաջին անգամ վրձին վերցնել և ապրումները, հույզերն ու զգացմունքները կտավին հանձնել։ Այս յոթ կանայք գաղափար անգամ չունեին, թե ուր կբերեն իրենց այդ հանդիպումները…
Արի՛, տե՛ս, գուցե մի օր դու էլ փորձես գունավորել կյանքդ։
Մասնակիցներ՝
Լիլիթ Աճեմյան՝ մաթեմատիկ
Անահիտ Բժիկյան՝ ինժեներ
Լիլիթ Գալստյան՝ բանասեր
Գոհար Գևորգյան՝ բանասեր
Գայանե Կարապետյան՝ լեզվաբան
Նունե Մանուչարյան՝ դաշնակահար
Ռուզան Խոնդկարյան՝ բժիշկ
Ցուցադրությունը իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Anush Art արվեստանոցի համագործակցությամբ։