Image
ԹԻԲՈ ՄԵՆԻԼՈ՝ ԴԱՇՆԱՄՈւՐ (ՖՐԱՆՍԻԱ)

25 Ապրիլ 19:30

ԹԻԲՈ ՄԵՆԻԼՈ՝ ԴԱՇՆԱՄՈւՐ (ՖՐԱՆՍԻԱ)

📆 Ապրիլի 25 (ուրբաթ), 19։30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

ԹԻԲՈ ՄԵՆԻԼՈ՝ ԴԱՇՆԱՄՈւՐ (ՖՐԱՆՍԻԱ)
Երաժշտական ճամփորդություն․ նոտաներից այն կողմ

Իմպրովիզացիա՝ ոգեշնչված Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Մեսիանի, Սկարլատիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Սթիվ Ռայխի և Քեյթ Ջարեթի երաժշտությունից:

Ժամանակակից դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, «սերունդների ուսուցիչ» բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռն է։
Դաշնամուրային իմպրովիզացիայի միջոցով նա արտահայտում է իր ոգեշնչման բոլոր՝ մեղեդիական, պոլիֆոնիկ և պոլիռիթմիկ աղբյուրները՝ հաճախ հանդես գալով գործիքի անսպասելի և համարձակ կիրառմամբ:

Իր ստեղծագործությունների միջոցով Թիբո Մենիլոն հանդիսատեսին տանում է զգայական երաժշտական ճամփորդության, նոտաներից այն կողմ՝ դեպի իր ներքին երաժշտական տիեզերքը։

🎫 Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎟 Տոմսերի արժեքը՝ 3000 – 7000դր․
ℹ️ Տեղեկությունների համար` 8775

Սպասվող միջոցառումներ