4 Մայիս 19:00
📆 Մայիսի 4 (կիրակի), 19:00
📍 Ներքնահարկ (Աբովյան 2)
ԳԱՐՆԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ
Բազում միջազգային մրցույթների դափնեկիր սոպրանո Մելանյա Սիվոլյանը հանդիսատեսին կներկայացնի դասական, զգացմունքներով լի համերգային ծրագիր, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործություններ։
Այս համերգը մեզ կտանի երաժշտական տարբեր աշխարհներ՝ բացահայտելով յուրաքանչյուր արիայի հույզերն ու գեղեցկությունը։
Համերգին կմասնակցի բարիտոն Արամ Խաչատրյանը
Կոնցերտմայստեր՝ պրոֆեսոր Մարգարիտա Սարգսյան
Երեկոյի ավարտին սպասվում է հյուրասիրություն։
🎟 Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎫 Տոմսերի արժեքը՝ 5000 դր․
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 8775